Իտալիա — Անգլիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 11 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ Իտալիա — Անգլիա հանդիպման վերաբերյալ։

Թվում էր՝ երեկ սկսվեց ԵՎՐՈ-ն. բացման խաղում Իտալիան գերվստահ հաղթանակ տարավ ուժեղ և ամուր թվացող Թուրքիայի ընտրանու նկատմամբ։ Երկրպագուները շփեցին ձեռքերը. հենց առաջին խաղում ուրվագծվեց առաջին ֆավորիտը։ Եզրափակիչի երկրորդ մասնակցի հարցում մասնագետների ու ֆաների կարծիքները տարբերվում էին, բայց մի բան հստակ էր. Անգլիայի ընտրանու՝ մրցաշարի գլխավոր խաղում հայտնվելու հավանականությունը սկզբում բարձր չէր, բայց եղավ այն, ինչ եղավ. Իտալիան, ինչպես և սպասվում էր, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է Անգլիայի հետ։

Մրցաշարի սկզբից ապենինցիները ցույց տվեցին, որ վճռական են տրամադրված, սակայն շատերի պնդմամբ խմբային փուլի մրցակիցների նկատմամբ դյուրին հաղթանակները «հաշիվ չեն»։ Իսկական «մարտական մկրտությունը» «Սկուադրա Աձուրան» ստացավ փլեյ-օֆֆ փուլում։ Ավստրիան, Բելգիան ու Իսպանիան լուրջ բարդություններ առաջացրին իտալացիների պաշտպանությունում, սակայն առջևի գծում խաղացող վարպետ ֆուտբոլիստների ջանքերը հաղթանակի նժարը բոլոր դեպքերում թեքեցին դեպի «կոշիկանման» երկրի հավաքականի կողմը։

Այս արդյունքի գլխավոր կերտողը Ռոբերտո Մանչինին է։ Իտալացի մասնագետը կարողացավ ստեղծել թիմ, որտեղ չկա ընդգծված, խարիզմատիկ առաջատար։ Իտալիան խաղում է բացառպես թիմային ֆուտբոլ, որտեղ հաջողության կարող է հասնել առանց բացառության ցանկացած ֆուտբոլիստ, որը գտնվում է մրցակցի կիսադաշտում։ Բավական է նշել, որ «կապույտների» կազմում գոլ խփած ֆուտբոլիստներից չկա գեթ մեկը, որը մրցակցի դարպասը գրավել է 2-ից ավելի անգամ։ Դա խոսում է լավ թիմային  ֆուտբոլի մասին։ Հենց այս զենքն էլ լինելու է գլխավորը Մանչինիի անպարտելի տղաների ձեռքում/ոտքում։

Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-ի սկզբում թույլ ու դժգույն (չքաղաքականացնել) թիմի տպավորություն էր թողնում, սակայն մրցաշարի հետագա ընթացքը ցույց տվեց, որ խմբային փուլում և փլեյ-օֆֆում խաղցող Անգլիաները միանգամայն տարբեր թիմեր են։ Մրցաշարի ընթացքում միայն պարզ դարձավ, որ Գարեթ Սաուտգեյթի տղաները խաղում են ըստ մրցակցի։ Հատկապես դա զգացվեց Գերմանիայի հետ 1/8 եզրափակիչ խաղում, որտեղ «եռառյուծների» գլխավոր մարզիչը copy-paste էր արել Յոահիմ Լյովի թիմի դասավորությունը։

Անգլիան չեխերի, խորվաթների ու շոտլանդացիների հետ ավելի զգույշ էր խաղում, քանի որ մրցակիցն էր այդ խաղը թելադրում։ Փլեյ-օֆֆում մրցակիցները խաղում էին ավելի համարձակ. նույնն անում էր Անգլիան։ Միայն քառորդ եզրափակիչում Անգլիան խաղաց իր ցանկությամբ. Ուկրաինայի կարգը պարզապես չբավարարեց։ Այո, Դանիայի հետ խաղում, գուցե, եղավ անարդար դրվագ, սակայն գրեթե կասկած չկար, որ քանական առավելություն ունեցող «թագուհու հպատակները» թույլ չեն տա գործը հասցնել 11 մետրանոց հարվածաշարին։

Երկու թիմերն էլ ունեն թույլ կողմեր։ Իտալացիներինն, անշուշտ, չափից դուրս «տարիքով» պաշտպանության կենտրոնն է։ Հատկապես Իսպանիայի հետ խաղում մենք տեսանք, որ Բոնուչի-Կյելինի զույգը, որն առանց այն էլ արագությամբ չի փայլում, հատկապես 75+ րոպեից սկսած պազրապես չէին հասցնում համեմատաբար երիտասարդ մրցակիցների հետևից։ Սթերլինգն ու Քեյնն ունեն բոլոր հնարավորությունները «ծերուկ» Կյելինիի նյարդերն «ուտելու» համար։ Իսկ Սաուտգեյթի խնդիրը կազմի ընտրությունն է. եթե մարզիչը սխալ ընտրություն կատարի, Իտալիան անմիջապես կօգտվի դրանից ու իր գոլը կխփի։

Կանխատեսում 

Ենթադրում եմ, որ խաղն անցնելու է հետևյալ տրամաբանությամբ. Իտալիան հենց սկզբից խաղալու է ակտիվ ու ագրեսիվ ֆուտբոլ ու փորձելու է առաջինը հասնել հաջողության։ Լավ կլինի դա անել մինչև ընդմիջում, որովհետև երկրորդ կեսում Անգլիայի փոփոխությունները կարող են աշխատել ու զուտ արագության հաշվին արդյունք ապահովեն։ Ռիսկի չեմ գնա ու չեմ կանխատեսի թիմերից մեկի վերջնական հաղթանակը, բայց ենթադրում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Օրդինար: Հաղթած
ԵՎՐՈ 2020
23:00/11 հլս
Италия - Англия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ