Իտալական էքսպրեսս. «Յուվենթուսը» կհաղթի «Կիևոյին», «Նապոլին» ու «Լացիոն» կփոխանակվեն գոլերով
«Յուվենթուս» — «Կիևո»
«Յուվենթուսը» վստահ քայլերով գնում է դեպի հերթական չեմպիոնությունը: Թուրինցիները առաջնության ավարտից 8 տուր առաջ 74 միավորով առաջինն են և մոտակա հետապնդող «Ռոմայի» նկատմամբ 6 միավորի առավելություն ունեն: Ալեգրիի թիմը Ա Սերիայի այս մրցաշրջանում տնային հանդիպումների ֆանտաստիկ վիճակագրություն ունի: «Ծեր Սինյորան» սեփական հարկի տակ հաղթել է անցկացրած բոլոր 15 խաղերում՝ խփելով 38 և բաց թողնելով ընդամենը 8 գնդակ:
«Կիևոն» իր հերթին ընթանում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում: Վերոնացիների համար առաջնությունը կարելի է ավարտված համարել: Ռոլանդո Մարանի թիմը եվրագավաթային տեղերի համար չի կարող պայքարել, բայց ուժեղագույնների խումբը լքելու վտանգ էլ չկա:
Սեփական դաշտում «Յուվեն» մրցակցությունից դուրս է: Ալեգրիի տղաներն ամենայն հավանականությամբ առաջիկա խաղում էլ 3 միավոր կվաստակեն, մանավանդ, որ մրցակիցն ամենաուժեղը չէ: Բայց «Յուվենթուսը» շաբաթօրյա խաղից ընդամենը 3 օր հետո ՉԼ-ում սեփական հարկի տակ «Բարսելոնայի» դեմ ծանր հանդիպում ունի: Հասկանալի է, որ այդ դիմակայության մասին թուրինցիները մոռանալ չեն կարող: Հետևաբար Ա Սերիայի գործող չեմպիոնը կփորձի ուժերի նվազագույն կորստով առավելագույն արդյունքի հասնել: «Յուվեն» կարողանում է 1-2 գնդակ խփելով խաղը հասցնել հաղթական ավարտի, թուրինցիները բավական ուժեղ պաշտպանություն ունեն: Ալեգրիի թիմի գլխավոր խնդիրը քիչ ուժեր ծախսելը, հաղթանակ տանելն ու եվրագավաթային պատասխանատու խաղին բարձր տրամադրությամբ մոտենալն է: Առաջարկում ենք ««Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,95 է:
«Լացիո» — «Նապոլի»
Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Հռոմում: «Լացիոն» ու «Նապոլին» պայքարում են 3-րդ հորիզոնականի համար, ինչը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր է տալիս: Նեապոլցիները 64 միավորով երրորդն են, իսկ «Լացիոն» 60 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:
«Լացիոն» ընթացիկ մրցաշրջանը բավական հաջող է անցկացնում: Հռոմեական ակումբը Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում հաղթահարեց «Ռոմայի» արգելքն ու գավաթը կվիճարկի «Յուվեի» հետ: Սիմոնե Ինձագիի թիմը բավական հաջող շրջան է անցկացնում: Առաջնության վերջին 8 խաղերում թիմը չի պարտվել (6 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Բուքմեյքերները առաջիկա խաղում թիմերի շանսերը գրեթե հավասար են գնահատում:
«Նապոլին» Ա Սերիայի ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմն է: 30 խաղից հետո նեապոլցիները 69 գնդակ են խփել: Առջևի գծում Սարիի թիմը խնդիրներ չունի, ի տարբերություն պաշտպանության: «Նապոլին» 33 գնդակ է բաց թողել, ինչն այնքան էլ լավ ցուցանիշ չէ: Հետաքրքիր է, որ Սարրիի թիմն Ա Սերիայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն արտագնա թիմն է: Նեապոլցիները հյուրընկալվելիս ավելի քիչ միավորներ են կորցրել, քան տանը:
Երկու թիմերն էլ ուժեղ հարձակման գիծ ունեն՝ ի տարբերություն պաշտպանության: «Լացիոն» լավ մարզավիճակում է և սեփական դաշտում անպայման կխաղա հաղթանակի համար, որպեսզի լավագույն եռյակ մտնելու շանս ունենա: «Նապոլին» իր հերթին «Լացիոյի» դեմ խաղերում տպավորիչ արդյունավետություն ունի: Նեապոլցիները Ա Սերիայի վերջին 5 խաղերում 16 գնդակ են ուղարկել իրենց առաջիկա մրցակցի դարպասը: Այստեղ տրամաբանական է «երկուսն էլ կխփեն» տարբերակը: Նեապոլում կայացած առաջին շրջանի խաղում այն աշխատել է (1:1): Բոլոր նախադրյալները կան, որպեսզի «Ստադիո Օլիմպիկոյում» էլ թիմերը փոխանակվեն գոլերով: Գործակիցը 1,54 է:
Իտալական էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 3,00 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: