Իտալական էքսպրեսս. «Յուվենթուսը» կհաղթի «Ինտերին», «Ռոման» խաղակեսերից մեկում առավելության կհասնի «Ֆիորենտինայի» նկատմամբ

20:00, 18 սպտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իտալական էքսպրեսսի շրջանակներում կդիտարկի Ա Սերիայի չորրորդ տուրի երեք հանդիպում: «Սասուոլոն» սեփական հարկի տակ կընդունի «Ջենոային», տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացցայում» կխաղա «Յուվենթուսի» հետ, իսկ «Ֆիորենտինան» ուժերը կչափի «Ռոմայի» հետ: 

«Սասուոլո» — «Ջենոա» 

Շաբաթվա ընթացքում «Սասուոլոն» հաճելիորեն զարմացրեց իր երկրպագուներին՝ սեփական հարկի տակ ջախջախելով Բիլբաոյի «Աթլետիկին»: Ճիշտ է՝ բասկերը խաղը սկսեցին առանց լավագույն ռմբարկու Արից Ադուրիցի, բայց իտալական ակումբի կազմում էլ բացակայում էր թիմի առաջատար Դոմենիկո Բերարդին, և 3:0 հաշվով հաղթանակը պետք չի նսեմացնել:

Այս հանդիպմանը ևս իտալացի երիտասարդ աստղը բացակայելու է, բայց կարծում եմ, որ դա չի խանգարի տանն արդյունքի հասնել «Ջենոայի» դեմ խաղում: Ճիշտ է՝ ջենովական ակումբը շատ լավ է սկսել առաջնությունը և անցկացրած երկու խաղերում հաղթանակներ է տարել («Ֆիորենտինայի» դեմ երրորդ տուրի հանդիպումը հետաձգվել է), բայց դրանք եղել են Ա Սերիայի նորեկների նկատմամբ, և «Սասուոլոն» անհամեմատ ուժեղ է «Կրոտոնեից» ու «Կալյարիից»:

Այո, «Սասուոլոն» շաբաթվա ընթացքում հանդիպում է անցկացրել և ավելի հոգնած տեսք կունենա, բայց թիմը ոգևորված է ջախջախիչ հաղթանակից հետո, այն էլ «Աթլետիկի» նկատմամբ, և տանը կփորձի կրկին հաղթանակ տանել, քանզի նախորդ երկու տուրերում պարտություններ է կրել:

Չնայած այդ ամենին, Բերարդիի բացակայությունը կանդրադառնա «Սասուոլոյի» հարձակվողական խաղի վրա, դժվար թե թիմը կրկին կարողանա երեք գոլ խփել: Ինձ թվում է՝ առավելագույնը 4 գնդակ կարող է խփվել այս խաղում և այդ պատճառով 1,77 գործակցով ընտրում եմ «Սասուոլոյի հաղթանակ կամ ոչ-ոքի և տոտալ 3,5-ից քիչ գոլը»:

«Ինտեր» — «Յուվենթուս» 

«Ինտերը» շատ վատ է մեկնարկել մրցաշրջանը: Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի, այս անգամ իտալական ակումբն առաջնությունը սկսել է մեկական հաղթանակով, պարտությամբ և ոչ-ոքիով, դե իսկ շաբաթվա ընթացքում Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին խաղում համարձակվեց տանը 0:2 հաշվով պարտվել «Հապոել Բեեր-Շեվային»:

Բացի վատ մեկնարկից, «Ինտերը» լուրջ կորուստ ունի: Հանդիպմանը չի մասնակցելու «Ինտերի» առաջատար ֆուտբոլիստներից Իվան Պերիշիչը: Պերիշիչը հիանալի Եվրոպայի առաջնություն անցկացրեց ու հարձակման գծում նրա բացակայությունը կզգացվի: Առանց նրա Իկարդիի գործն ավելի դժվար կլինի:

Ի տարբերություն նախորդ առաջնության, այս անգամ «Յուվեն» շատ լավ է սկսել: Երեք խաղում նույնքան հաղթանակ է տարել թիմը: Բոլոր ժամանակների ամենաթանկարժեք կենտրոնական հարձակվողն արդեն երեք գոլ է խփել և, իհարկե, նրանից գոլ են սպասում նաև այս շատ կարևոր խաղում:

Իհարկե, «Յուվեի» երկրպագուները մի փոքր հիասթափված են «Սևիլիայի» հետ գրանցված ոչ-ոքիից, չէ որ նրանք սպասում էին տնային հաղթանակի, բայց հիմա այլ ելք չկա, քան հաղթանակ տանելը միշտ սկզբունքային մրցակից համարվող «Ինտերի» նկատմամբ: Նույնիսկ առանց Դանի Ալվեսի, Ստեֆանո Ստուրարոյի և Կլաուդիո Մարկիզիոյի, կարծում եմ, որ «Յուվեն» իտալական դերբիում հաղթանակ կտանի:

«Ֆիորենտինա» — «Ռոմա» 

Եվս մեկ հետաքրքիր հանդիպում կկայանա «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» կընդունի «Ռոմային»: «Մանուշակները» վստահ չեն սկսել մրցաշրջանը: Առաջին տուրում պարտություն կրեց «Յուվենթուսից», իսկ երկրորդում դժվարին հաղթանակ տարավ «Կիևոյի» նկատմամբ: Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, ապա թիմը մեկնարկային խաղում ոչ-ոքի խաղաց հունական ՊԱՈԿ-ի հետ:

Փոխարենը «Ռոման» անցկացրած երեք տուրերում երկու հաղթանակ է տարել և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի, իսկ Եվրոպա լիգայի իր խաղում ոչ-ոքի խաղաց Պլզենի «Վիկտորիայի» հետ: Բայց պետք է նշել, որ Չեխիայում կայացած խաղում «Ռոման» հիմնական կազմով չէր և մի շարք հիմնական կազմի ֆուտբոլիստներ  հանգստի հնարավորություն էին ստացել: Ասել է թե «Ռոմայի» առաջատարները թարմ վիճակում կլինեն:

Կանխատեսման տեսանկյունից բարդ հանդիպում է, բայց կարծում եմ, որ այս խաղում «Ռոման» ի զորու է գոնե մեկ խաղակեսում հաղթանակ տանել: Չեմպիոնների լիգայում դուրս մնալուց հետո «Ռոմայի» հիմնական նպատակն առաջնությունն է: Կազմի ընտրությունը և «Ֆիորենտինայի» ներկայիս ոչ այդքան պատշաճ տեսքը թույլ են տալիս մտածել, որ «Ռոման» կարող է իրագործել այդ առաջադրանքը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 4-րդ տուր
17:00/18 սպտ
«Սասուոլո» - «Ջենոա»
Ա Սերիա, 4-րդ տուր
20:00/18 սպտ
«Ինտեր» - «Յուվենթուս»
Ա Սերիա, 4-րդ տուր
22:45/17 սպտ
«Ֆիորենտինա» - «Ռոմա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ