Իտալական էքսպրեսս. «Յուվենթուսը» գոլառատ խաղում կհաղթի «Էմպոլիին», «Ֆիորենտինան» և «Միլանը» կփոխանակվեն գոլերով

22:45, 25 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իտալական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք իտալական Ա սերիայի վեցերորդ տուրի երկու հանդիպում՝ «Պալերմո» — «Յուվենթուս» և «Ֆիորենտինա» — «Միլան»։

«Պալերմո» — «Յուվենթուս»

«Պալերմոն» միջինից ցածր մրցաշրջան է անցկացնում։ Այն Ա սերիայի հինգ տուրերից երկուսում ոչ-ոքի է խաղացել, մյուս երկուսում պարտվել և մեկ հաղթանակ տարել։ «Պալերմոյի» խաղը բավական տուժել է Դիբալա-Վասսկեզ հարձակվողական զույգի հեռանալուց հետո։ Չկա առաջատար, ով իր հետևից կտանի թիմին։ «Յուվենթուսն», ավանդույթի համաձայն, մրցաշրջանի ընթացքում խաղից խաղ աստիճանաբար ավելացնում է և հինգ տուրերից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ակտիվում ունենալով 12 միավոր։ Գոնսալո Հիգուայինը դեռևս շարունակում է ապացուցել, որ իզուր չեն իր համար 90 միլիոն եվրո վճարել։ Դե իսկ Պոլ Պոգբայի բացակայությունն այդքան էլ չի զգացվում Միրալեմ Պյանիչի շնորհիվ։ 26-ամյա կիսապաշտպանն աստիճանաբար ինտեգրվում է թուրինյան ակումբի խաղաոճին և ամրապնդվում է մեկնարկային կազմում։ Հաշվի առնելով ներկայիս «Պալերմոյի» վիճակն ու «Յուվենթուսի» լավ մարզավիճակը՝ կարծում եմ, որ Ալեգրիի թիմին այս խաղում ևս կհաջողվի հաղթանակ տանել։ Բայց կարծում եմ, որ կհաղթի գոլառատ խաղում, քանզի թիմն ունի ֆանտաստիկ հարձակվողական խումբ, իսկ վերջին խաղում «Կալյարիի» նկատմամբ 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակը դրա վառ ապացույցն է։ ««Յուվենթուսի» հաղթանակ և գոլերը տոտալ 2,5-ից շատ»։

«Ֆիորենտինա» — «Միլան»

«Ֆիորենտինան» այս մրցաշրջանում Պաուլու Սոուզայի գլխավորությամբ բավական տարբեր խաղ է ցուցադրում։ Առաջին տուրում «Յուվենթուսին» պարտվելուց հետո այն հաղթեց «Կյևոյին» և «Ռոմային», իսկ վերջին տուրում ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ։ Ֆլորենցիայից ակումբն իր կազմում չունի աստղեր, ֆուտբոլիստները միջինից բարձր կարգի են։ Սակայն եթե հաշվի առնենք, որ «Ֆիորենտինան» նաև հանդես է գալիս Եվրոպայի լիգայում և չունի երկար պահեստայինների նստարան, ապա կարելի է հաջողված համարել թիմի գրանցած արդյունքները։ «Միլանը» վաճառվեց, սակայն նոր սեփականատերերը չհասցրեցին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ներդրումներ անել և ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստների։ Կարլոս Բական համարվում է «Միլանի» առաջատարը, ով գոլեր է խփում ու վճռորոշ պահերին հաղթանակ բերում, երբ թիմն ունի դրա կարիքը։ Վերջին երկու տուրերում «Միլանը» հաղթել է։ Հաշվի առնելով, որ «Ֆիորենտինան» տանն է խաղում, իսկ «Միլանի» համեմամատաբար ուժեղ կողմը հարձակման գիծն է՝ կարծում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն։ Այդ իրադարձության համար սահմանված է 1,82 գործակից։

Էքսպրես: Պարտված
Ա սերիա, վեցերորդ տուր
20:00/24 սպտ
«Պալերմո» - «Յուվենթուս»
Ա սերիա, վեցերորդ տուր
22:45/25 սպտ
«Ֆիորենտինա» - «Միլան»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ