Իտալական էքսպրեսս. «Յուվենթուսն» ու «Ռոման» մրցաշրջանում իրենց առաջին հաղթանակները կտանեն

22:45, 20 օգս 2016
Մեկնարկում է Իտալիայի 115-րդ առաջնությունը: «Բուքմեյքերների Ռեյտինգի» «իտալական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք առաջին տուրի երկու հանդիպում՝ «Ռոմա» — «Ուդինեզե» և «Յուվենթուս» — «Ֆիորենտինա»:

«Ռոմա» — «Ուդինեզե»

«Ռոման» ընդունում է «Ուդինեզեին»: Մի թիմի, որը վերջին տարիներին կորցրեց իր ոսկե տարիների երկու գլխավոր հեղինակներին՝ մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինին և թիմի ավագ ու առաջատար Անտոնիո դի Նատալեին: Դի Նատալեն «Ուդինեզեի» սիմվոլն էր, ակումբի լավագույն ռմբարկուն, ով և՛ գոլեր էր խփում և՛ փոխանցումներ կատարում, առանց որի դժվար է պատկերացնել թիմին: Վերջպապես, ում վարպետության և խելացի խաղի շնորհիվ՝ թիմն անընդհատ միավորներ էր «փախցնում»: Եվ առանց Դի Նատալեի՝ «Ուդինեզեն» Իտալիայի գավաթի հենց առաջին խաղում դուրս մնաց մրցաշարից: Այն արդեն առաջնությունում իր գոյությունը պահող թիմ է դարձել: «Ռոման», նախկինի պես, կորցրել և ձեռք է բերել խաղացողների: Հիմնական կորուստն, իհարկե, Միրալեմ Պյանիչն է: Հռոմից ակումբը չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ, և հաջորդ շաբաթ կկայանա պատասխան հանդիպումը: Այդ պատճառով կարծում եմ, որ Սպալետտին համեմատաբար թույլ կազմ կմտցնի «Ուդինեզեի» դեմ՝ խնայելու համար ուժերը: Սակայն նույնիսկ երկրորդ կազմով «Ռոման» կհաղթի ոչնչի չձգտող և երբեմնի անվանի «Ուդինեզեին»: «Ռոմայի» հաղթանակ:

«Յուվենթուս» — «Ֆիորենտինա»

Դժվար է մրցաշրջանի մեկնարկային խաղերը կանխատեսելը, երբ թիմերը միայն ընկերական հանդիպումներ են անցկացրել և դրանցով հնարավոր չէ ենթադրություններ անել՝ մարզավիճակի և փոփոխությունների մասին: «Յուվենթուս». Իտալիայի վերջին հինգ տարիների չեմպիոնն այս տարի ևս մրցաշարի ակնհայտ ֆավորիտն է: Թիմը ռեկորդային գումարով վաճառեց Պոլ Պոգբային, բայց նաև մեծ գնով ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստների՝ ի դեմս Գոնսալո Իգուայինի և Միրալեմ Պյանիչի: Մարզիչը նույնն է, թիմի հիմնական կազմն ու նպատակները ևս, այդ առումով «Յուվենթուսում» մեծ փոփոխություններ չեն եղել: Թուրինյան ակումբի կազմն Իտալիայի ամենաուժեղ և աշխարհում լավագույններից մեկն է: «Ֆիորենտինայից» հեռացել են Յակուբ Բլաշչիկովսկին և Մարիո Գոմեսը՝ երկուսն էլ «Վոլֆսբուրգ»: Սակայն Ֆլորենցիայից ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Քրիստիան Տեյլոյին, նաև թիմ է վերադարձել անընդհատ վնասվածքներ ունեցող գոլահար Ջիուզեպպե Ռոսսին, ում «Ֆիորենտինան» ցանկանում է պահել կազմում: Պաուլու Սոուզայի թիմը Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում: Ընդհանրապես, առաջնության առաջին տուրերը աչքի չեն ընկնում արդյունավետությամբ և մարզիչները նախընտրում են զգուշավոր ֆուտբոլ խաղալ: Այդուհանդերձ, «Յուվենթուսը» տանը, թեկուզ և իր սիրած նվազագույն հաշվով, բայց կհաղթի լուրջ ձեռքբերումներ չունեցող «Ֆիորենտինային»: Թուրինյան ակումբն ունի համաշխարհային կարգի աստղեր և չնայած մարզավիճակի բացակայությանը՝ նրանց կարգն ու վարպետությունը կապահովի մրցաշրջանում «Յուվենթուսի» առաջին հաղթանակը:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա
20:00/19 օգս
«Ռոմա» - «Ուդինեզե»
Ա Սերիա
22:45/20 օգս
«Յուվենթուս» - «Ֆիորենտինա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ