Իտալական էքսպրեսս. «Յուվենթուսն» ու «Նապոլին» առաջնությունը կավարտեն հաղթանակներով, «Պալերմո» — «Վերոնա» խաղում առաջինը աչքի կընկնեն տանտերերը

22:45, 15 մյս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իտալական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Ա Սերիայի 38-րդ տուրի 3 հանդիպում` «Յուվենթուս» — «Սամպդորիա», «Նապոլի» — «Ֆրոզինոնե», «Պալերմո» — «Վերոնա»: 

«Յուվենթուս» — «Սամպդորիա» 

Վերջին տուրում չեմպիոն «Յուվեն» տանն ընդունում է «Սամպդորիային»: Թուրինցիներն ամեն ինչ կանեն առաջնությունը հաղթանակով ավարտելու համար: Բացի այդ, թիմը վերջին խաղն է անցկացնում սեփական հարկի տակ և կուզենա ուրախացնել իր երկրպագուներին:

«Սամպդորիան» ոչնչի համար չի պայքարում: Թիմը պահպանել է տեղը Ա Սերիայում և կարող է հանգիստ գնալ արձակուրդի:

Այս պայմաններում ավելի հավանական է «Յուվենթուսի» հաղթանակը: Վիճակագրությունը ևս Ալեգրիի թիմի կողմն է: «Ծեր Սենյորան» Ա Սերիայի վերջին 15 տնային խաղերում նույնքան հաղթանակ է տարել, մինչդեռ «Սամպդորիան» նախորդ 9 արտագնա հանդիպումներում ընդամենը մեկ անգամ է հաղթել: «Յուվեն» կհաղթի, բայց ոչ այդքան գոլառատ խաղում: Խաղը հանգիստ մթնոլորտում կանցնի: Այդ պատճառով էլ առաջարկում եմ ընտրել «Յուվենթուսի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը:

«Նապոլի» — «Ֆրոզինոնե» 

«Նապոլիին» մի փոքր չբավականացրեց չեմպիոնական մրցավազքում: Այժմ թիմը պետք է գոնե պահպանի երկրորդ հորիզոնականը: Դրա համար պետք է միմիայն հաղթանակ «Ֆրոզինոնեի» հետ տնային խաղում: Հյուրերը փրկվելու հույս չունեն և հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Բ Սերիայում:

Այսպիսի իրավիճակում ավելի գերադասելի են «Նապոլիի» շանսերը: Թիմը խաղում է տանը (ի դեպ, «Նապոլին» առաջնության լավագույն տնային ակումբն է), մրցակիցը չմոտիվացված ու անհույս «Ֆրոզինոնեն» է, իսկ տանտերերն ընդհակառակը` պետք է պահպանեն երկրորդ հորիզոնականը, քանզի երրորդ տեղը զբաղեցնելու դեպքում հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսեն որակավորման փուլից:

«Նապոլին» պետք է վստահ հաղթանակ տանի, բայց բուքմեյքերական լայնույթում ամենահարմար ու լավ գործակցով խաղադրույքը, որը գտա, տանտերերի երկու խաղակեսերում հաղթանակն էր: Դա լիովին հավանական է` հաշվի առնելով թիմերի կարգերի տարբերությունն ու խաղի անցկացման վայրը: Այդ պատճառով էլ ընտրում եմ հենց այդ խաղադրույքը:

«Պալերմո» — «Վերոնա» 

«Վերոնան» վաղուց համակերպվել է Բ Սերիա տեղափոխությանը, մինչդեռ «Պալերմոն» իր մեջ ուժ գտավ և վերջին 4 խաղերում տանելով երկու հաղթանակ ու երկու ոչ-ոքի` բարձրացավ փրկող 17-րդ հորիզոնական:

Այժմ պետք է սիցիլիական ակումբը հաղթանակ տանի, որպեսզի վերջնականապես ապահովի տեղը Ա Սերիայում: Մրցակիցը ոչ մի բանի համար պայքարող ու հաջորդ մրցաշրջանը Բ Սերիայում անցկացնող «Վերոնան» է: Այդ պատճառով էլ այս խաղում հակված եմ այն մտքին, որ տանտերերը կհաղթեն: Գումարած դրան` «Վերոնան» ավելի շատ տնային թիմ է: Հյուրընկալվելիս վերոնացիները վերջին 7 խաղերում 5 պարտություն են կրել և հաղթել ընդամենը մեկում:

Սակայն այս խաղի վերաբերյալ ևս բուքմեյքերական լայնույթում շատ քիչ լավ տարբերակներ կային: Դրանցից ընտրեցի «Պալերմոն» առաջինը գոլ կխփի խաղադրույքը: Տանտերերը պետք է նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, նրանք ունեն կորցնելու բան, այլ ոչ թե հյուրերը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 38-րդ տուր
19:00/14 մյս
«Յուվենթուս» - «Սամպդորիա»
Ա Սերիա, 38-րդ տուր
22:45/14 մյս
«Նապոլի» - «Ֆրոզինոնե»
Ա Սերիա, 38-րդ տուր
22:45/15 մյս
«Պալերմո» - «Վերոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ