Իտալական էքսպրեսս. Խաղում ենք 5,83 գործակցով

23:55, 12 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» իտալական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Ա Սերիայի 16-րդ տուրի 3 հանդիպում: Կմրցեն «Կալյարի» — «Նապոլի», «Տորինո» — «Յուվենթուս» և «Ռոմա» — «Միլան» զույգերը:

«Կալյարի» — «Նապոլի»

«Նապոլին» այս խաղում առաջատար եռյակին մոտենալու հրաշալի շանս է ստացել: Նեապոլցիները 28 միավորով Ա Սերիայում չորրորդն են, իսկ այս տուրում մրցելու են 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող «Միլանն» ու «Ռոման»: Հաղթանակի դեպքում «Նապոլին» կմոտենա եռյակին:

Նեապոլցիների գործերը վատ չեն ընթանում: Չեմպիոնների լիգայում երեքշաբթի թիմը «Բենֆիկայի» նկատմամբ արտագնա հաղթանակ տարավ (2:1), ինչի շնորհիվ հաղթեց խմբում: Առաջնությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց Սարիի թիմը կարող է շտկել իրավիճակը:

Ինչ վերաբերում է «Կալյարիին», ապա թիմը 20 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Սարդինիացիների պաշտպանությունն ամենաթույլն է Իտալիայում: «Կալյարին» անցկացրած 15 խաղում 32 գնդակ է բաց թողել:

Հաշվի առնելով տանտերերի թույլ պաշտպանությունը, ինչպես նաև «Նապոլիի» ավելի բարձր կարգն ու լավ մարզավիճակը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել նեապոլցիների հաղթանակի վրա: Գործակիցը 1,56 է:

«Տորինո» — «Յուվենթուս»

Թուրինյան դերբիի շրջանակներում «Տորինոն» կընդունի «Յուվենթուսին»: Լարված ու հետաքրքիր դիմակայություն է սպասվում:

«Տորինոն» 25 միավորով Ա Սերիայում յոթերորդն է: Եվրագավաթներին Սինիշա Միխայիլովիչի թիմը չի մասնակցում, հետևաբար կենտրոնացած է միայն ներքին առաջնության վրա: «Տորինոն» խաղացող թիմ է, սիրում է գրոհել, առջևում ակտիվություն է ցուցաբերում:

«Յուվեն» առաջիկա խաղի ֆավորիտն է: «Ծեր Սինյորան» չորեքշաբթի 2:0 հաշվով առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ և հաղթեց H խմբում: Առաջնությունում նույնպես ամեն ինչ կարգին է: 36 միավորով Ալեգրիի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: «Տորինոն» բավական շատ է խփում՝ 15 խաղում 31 գնդակ: Առջևի գծում թուրինցիները բարձրակարգ կատարողներ ունեն: Անդրեա Բելոտին արդեն 10 գնդակ է խփել, Յագոն 7 անգամ է հաջողության հասել: Այս մրցաշրջանում սեփական հարկի տակ անցկացրած բոլոր խաղերում «Տորինոն» գոլ է խփել՝ բացառությամբ մեկի: Տպավորիչ ցուցանիշ է: Դե իսկ «Յուվենթուսն» առջևի գծում այնպիսի հարձակվողներ ունի, որ կարող է նվազագույնը 1 անգամ խոցել տանտերերին: «Երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքի գործակիցը 1,85 է:

«Ռոմա» — «Միլան»

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Հռոմում: Թիմերը 32-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

«Ռոման» լավ մարզավիճակում է: «Գայլերը» վերջին 3 խաղերում հաղթել են: Առաջնության նախորդ տուրում «Ռոման» դերբիում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Եվրոպա լիգայում Լուչիանո Սպալետիի գործերը նույնպես հաջող են դասավորվում: Թիմը խմբային փուլի վերջին տուրից առաջ արդեն ապահովել է առաջին հորիզոնականն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Միլանի» հետ դիմակայությանը «Ռոման» ֆավորիտի կարգավիճակով է մոտենում: Էդին Ջեկոն 12 գոլով առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է, Սալահը նույնպես հաճախ է գնդակներ խփում:

Ինչ վերաբերում է «Միլանին», ապա «ռոսոներների» մոտ երկրորդ շնչառություն է բացվել: Վինչենցո Մոնտելլայի թիմը վերջին 5 խաղերից չորսում հաղթանակ է տարել: Այսպիսի տեմպերով շարունակելու դեպքում հաջորդ մրցաշրջանում «Միլանը» կարող է եվրագավաթներ վերադառնալ:

Առաջարկում ենք ««Ռոմայի» հաղթանակ 1 գնդակով կամ ոչ-ոքի» խաղադրույքը: «Ռոման» խաղալու է տանը, բացի այդ մի փոքր ավելի օպտիմալ վիճակում է: Չպարտվելը «Միլանի» ուժերի սահմաններում է, իսկ զիջելու դեպքում միլանցիները դժվար թե մեծ տարբերությամբ պարտվեն: Ռիսկի դիմել չցանկացողները կարող են վերցնել գոլերի փոխանակությունը, որի գործակիցը 1,57 է (էքսպրեսսի դեպքում՝ 4,53), բայց որպես հիմնական տարբերակ 2,02 գործակցով կվերցնենք ««Ռոմայի» 1 գնդակով հաղթանակ կամ ոչ-ոքի»-ն:

Իտալական էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 5,83 գործակիցը:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 16-րդ տուր
15:30/11 դկտ
«Կալյարի» — «Նապոլի»
Ա Սերիա, 16-րդ տուր
18:00/11 դկտ
«Տորինո» — «Յուվենթուս»
Ա Սերիա, 16-րդ տուր
23:55/12 դկտ
«Ռոմա» — «Միլան»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ