Իտալական էքսպրեսս. Խաղում ենք 4,02 գործակցով

22:45, 07 մյս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» իտալական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Ա Սերիայի 35-րդ տուրի 3 հանդիպում: «Նապոլին», «Յուվենթուսն» ու «Միլանը» կհյուրընկալեն համապատասխանաբար «Կալյարիին», «Տորինոյին» և «Ռոմային»:

«Նապոլի» — «Կալյարի»

«Նապոլին» ընթանում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում և այնտեղից չի իջնի: Նեապոլցիների գլխավոր նպատակը երկրորդ հորիզոնական բարձրանալն է, ինչը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր է տալիս: «Նապոլիի» կազմում Համշիկն ու Կուլիբալին վնասվածք ունեն և բաց կթողնեն առաջիկա հանդիպումը:

Ինչ վերաբերում է «Կալյարիին», ապա այս թիմը Ա Սերիայում 12-րդն է: Ռաստելի Մասիմոյի գլխավորած ակումբը ոչնչի համար չի պայքարում, հետևաբար մոտիվացիա չունի և պարզապես ավարտին է հասցնում մրցաշրջանը: «Կալյարիում» վնասվածքներն անհամեմատ շատ են՝ Իսլա, Դեսենա, Կոլոմբո և այլն:

«Նապոլին» խփած 78 գնդակով Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմն է: Նեապոլցիները հատկապես սեփական դաշտում շատ են գոլեր խփում: «Կալյարին» իր հերթին Ա Սերիայի ամենաթույլ պաշտպանություն ունեցող թիմերից մեկն է՝ բաց է թողել 64 գնդակ: Թիմերի միջև առաջին շրջանի հանդիպումն ավարտվել է 5:0 հաշվով՝ հօգուտ «Նապոլիի»: Սարիի թիմը մոտիվացված է և սեփական երկրպագուների աջակցությամբ անպայման կփորձի վստահ հաղթանակ տանել: Առաջարկում ենք տանտերերի տոտալ 3-ից շատ գոլը: Գործակիցը 1,65 է:

«Յուվենթուս» — «Տորինո»

Թուրինյան դերբին կզարդարի Իտալիայի առաջնության հերթական տուրը: «Ծեր Սինյորան» այսօր հաղթելու դեպքում կարող է պաշտոնապես չեմպիոն դառնալ, բայց անգամ սայթաքելու դեպքում սարսափելի ոչինչ չի լինի, քանի որ Ալեգրիի թիմն առաջնության ավարտից 4 տուր առաջ 9 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդող «Ռոմայի» նկատմամբ: Շատերը կհամաձայնեն, որ «Յուվեն» այս պահին մոլորակի ամենաուժեղ թիմն է: Գուցե առանձին անուններով ու ֆուտբոլիստներով ավելի ուժեղ թիմեր կան, բայց «Յուվենթուսի» անանցանելի պաշտպանությունն ու թիմային բարձր կարգապահությունն այս պահին անգերազանցելի են: «Ծեր Սինյորան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին» (2:0), իսկ Բուֆոնը կրկին գոլ բաց չթողեց: Իհարկե, առաջիկա խաղին Ալեգրիի տղաները ուժերի խնայողությամբ կգործեն, բայց կփորձեն հասնել առավելագույն արդյունքի:

«Տորինոն» բաց ֆուտբոլի սիրահար է: Այս թիմի մասնակցությամբ խաղերը դիտելիս երբեք չես զարմանա: Վեց, յոթ, անգամ ութ գոլ կարող ես տեսնել: 64 խփած և 55 բաց թողած գնդակ: «Տորինոն» շատ խփում և շատ էլ բաց է թողնում: Սինիշա Միխայիլովիչի թիմը վերջին 13 խաղերում և գոլ է խփել, և բաց է թողել: Անդրեա Բելոտին ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: «Տորինոյի» հարձակվողը խփած 25 գնդակով  Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն է:

Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: «Տորինոյի» մասնակցությամբ հանդիպումների 90 տոկոս դեպքերում այն աշխատում է: Փորձենք նաև այս անգամ: Գործակիցը 1,57 է:

«Միլան» — «Ռոմա»

«Միլանը» 59 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է և 5 միավոր զիջում է «Ատալանտային»: Ամենայն հավանականությամբ մյուս մրցաշրջանում էլ «ռոսոներները» կմնան առանց եվրագավաթների:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա «գայլերը» երկրորդն են: Չեմպիոնության համար պայքարն ավարտված է, հռոմեական ակումբի գլխավոր խնդիրը 2-րդ հորիզոնականը պահպանելն է, ինչը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս: Մասնագետները հյուրերին ֆավորիտ են համարում: «Ռոման» ամեն կերպ պետք է փորձի մնալ 2-րդ հորիզոնականում, այլապես ստիպված կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցելու համար լրացուցիչ խաղեր անցկացնել: Ահա և Սպալետտիի թիմի մոտիվացիան:

Կուցկան որակազրկման պատճառով առաջիկա խաղին չի օգնի «Միլանին», իսկ վնասվածքներ ունեցող Աբատեի, Անտոնելլիի և Բոնավենտուրայի մասնակցությունը հարցականի տակ է: Հյուրերի կազմում վնասվածքներ չկան: Որակազրկման պատճառով «Սան Սիրոյում» չեն խաղա Ռուդիգերն ու Կեվին Ստրոմանը:

Գոլառատ հանդիպում է սպասվում: «Միլանը» սեփական դաշտում հարձակվողական ֆուտբոլ է խաղում: Ունի Բակկայի, Լապադուլայի ու Դելոֆեուի պես կատարողներ, ովքեր կարող են ցանկացած պահ գոլի վերածել: «Ռոմայի» առջևի գիծը պակաս ուժեղ չէ: Ջեկով 25 գոլով առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է (Բելոտիի հետ), գերարագ Սալահը նույնպես հաճախ է աչքի ընկնում, իսկ Նայինգոլանի ցանկացած հեռահար կրակոց կարող է գոլի վերածվել: Դիտարժան ու գոլառատ խաղ ենք սպասում: Առաջարկում ենք գոլերի փոխանակությունն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,55 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում իտալական էքսպրեսսի համար ստացանք 4,02 գործակիցը!

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 35-րդ տուր
20:00/6 մյս
«Նապոլի» — «Կալյարի»
Ա Սերիա, 35-րդ տուր
22:45/6 մյս
«Յուվենթուս» — «Տորինո»
Ա Սերիա, 35-րդ տուր
22:45/7 մյս
«Միլան» — «Ռոմա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ