Իտալական էքսպրեսս. «Նապոլին» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի, «Յուվենթուսն» ու «Ինտերը» հաղթանակներ կտանեն

23:45, 06 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իտալական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք 3 հանդիպում. Ա Սերիայի 28-րդ տուրում կկայանան «Նապոլի» — «Կիեւո», «Ատալանտա» — «Յուվենթուս» եւ «Ինտեր» — «Պալերմո» խաղերը: 

«Նապոլի» — «Կիեւո»

Դժվար է պատկերացնելը, բայց բոլոր մրցաշարերում «Նապոլին» արդեն 5 խաղ շարունակ չի կարողանում հաղթել, իսկ Ա Սերիայում այդ խաղերի շարքը հասնում է 3-ի (1 պարտություն, 2 ոչ-ոքի): Ամեն ինչ սկսվեց «Յուվենթուսից» կրած ցավալի պարտությունից (0:1) …

Այժմ եկել է ժամանակը, որպեսզի «Նապոլին» ընդհատի առանց հաղթանակների հանդիպումների շարքը: Եվ դրա համար հիանալի առիթ է «Կիեւոյի» դեմ տնային խաղը: Վերոնացիները չեն փայլում արտագնա հանդիպումներում, իսկ դրսում կայացած վերջին խաղում 1:3 հաշվով պարտվեցին հետնապահ «Վերոնային»: Ընդհանուր առմամբ վերջին 6 արտագնա խաղերում «Կիեւոն» ընդամենը 2 հաղթանակ է տարել` «Բոլոնյայի» եւ «Տորինոյի» նկատմամբ:

Ի սկզբանե ցանկանում էի առաջարկել «երկու խաղակեսերում էլ «Նապոլիի» հաղթանակ» խաղադրույքը, սակայն հաշվի առնելով այն, որ նախորդ 2 տնային խաղերում նեապոլցիները չեն հաղթել «Կիեւոյին», չցանկացա ռիսկի դիմել: Այդ պատճառով էլ առաջարկում եմ ««Նապոլին» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: Սարրիի թիմը պետք է սկսկի հաղթանակներ տանել, այլապես ոչ միայն կզրկվի Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու շանսերից, այլեւ երկրորդ հորիզոնականից, քանզի թիմին մոտենում է «Ռոման», որը հիանալի թափ է հավաքել ու 7 անընդմեջ հաղթանակ տարել: Սա նաեւ հիանալի առիթ է Գոնսալո Իգուաինի համար ավելացնելու գոլերի քանակը: Արգենտինացին կցանկանա կարիերայում առաջին անգամ նվաճել «Ոսկե խաղակոշիկը»:

«Ատալանտա» — «Յուվենթուս»

Պետք չէ խուճապի մատնվել «Ինտերից» կրած վերջին պարտությունից (0:3): «Յուվեի» մի շարք առաջատարներ հանգիստ էին ստացել, իսկ «Ինտերը» վճռականորեն էր տրամադրված թուրինցիներից կրած նախորդ 2 պարտություններից հետո: Այդուհանդերձ, Ալեգրիի թիմը կարողացավ 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնել ու դուրս գալ եզրափակիչ, որտեղ կխաղա միլանյան մեկ այլ ակումբի` «Միլանի» հետ:

Մեծ է հավանականությունը, որ «Յուվենթուսը» Բերգամոյում կտանի իր հերթական հաղթանակը: «Ծեր Սինյորան» շատ լավ մարզավիճակում է, ինչը հիանալի երեւաց հատկապես Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիայի» դեմ խաղում, որի ընթացքում 0:2 հաշվով պարտվելիս թիմը ետ բերեց երկու գնդակի տարբերությունը եւ հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: Շատ քիչ դեպքեր են եղել, որ Գվարդիոլայի թիմը խաղի ընթացքում հաղթելուց լինի, բայց արդյունքում հանդիպումն ավարտվի ոչ իր հաղթանակով: Իսկապես, սա մեծ նվաճում է Ալեգրիի թիմի համար:

Բացի այդ, վատ մարզավիճակում է «Ատալանտան»: Թիմն արդեն 12 խաղ շարունակ չի հաղթում (6 պարտություն, 6 ոչ-ոքի): Գումարած դրան, «Ատալանտան» վերջին ժամանակահատվածում շատ վատ վիճակագրություն ունի «Յուվենթուսի» դեմ խաղերում: «Բյանկոներների» դեմ վերջին 10 խաղերում թիմը նույնքան պարտություն է կրել: Հետեւաբար, կարելի է այս խաղի համար ընտրել ««Յուվենթուսի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: «Յուվեի» պաշտպանությունը լավ վիճակում է: Ա Սերիայի շրջանակներում կայացած վերջին 8 խաղերում թուրինյան ակումբը անառիկ է պահել սեփական դարպասը: Ինչ վերաբերում է հարձակման գծի ֆուտբոլիստներին, ապա սովորաբար նրանք բավարարվում են 2-3 կամ ամենաշատը 4 գնդակով:

«Ինտեր» — «Պալերմո»

«Յուվենթուսի» դեմ վերջին խաղում Մանչինիի թիմն անհավանական քամբեք արեց եւ գործը հասցրեց 11-մետրանոց հարվածաշարի, որում ցավալի պարտություն կրեց: Սակայն այդ հաղթանակը վկայում է այն մասին, որ «Ինտերը» տոնուսի մեջ է եւ պատրաստ է պայքար մղել առնվազն լավագույն քառյակում հայտնվելու համար:

«Պալերմոն» 6 խաղ շարունակ չի կարողանում հաղթել: Բացի այդ, սիցիլիացիները «Ջուզեպե Մեացցայում» տխուր վիճակագրություն ունեն. այնտեղ կայացած վերջին 11 խաղերում նրանք ոչ մի հաղթանակ չեն տարել (4 ոչ-ոքի, 7 պարտություն): «Ինտերը» վերջին 3 տնային հանդիպումներում հաղթել է եւ հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները` այս խաղի համար կարելի է ընտրել ««Ինտերի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» խաղադրույքը: Այս մրցաշրջանում «ներաձուրիների» հաղթած խաղերի մեծամասնությունում այս խաղադրույքն աշխատել է:

Էքսպրես: Հաղթած
Ա Սերիա, 28-րդ տուր
23:45/5 մրտ
«Նապոլի» - «Կիեւո»
Ա Սերիա, 28-րդ տուր
18:00/6 մրտ
«Ատալանտա» - «Յուվենթուս»
Ա Սերիա, 28-րդ տուր
23:45/6 մրտ
«Ինտեր» - «Պալերմո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ