Իտալական էքսպրեսս. «Նապոլին» եւ «Յուվենթուսը» հաղթանակներ կտոնեն

23:45, 20 հնվ 2016
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում թեժ հանդիպումներ են սպասվում: Միմյանց են հանդիպելու «Նապոլին» եւ «Ինտերը», «Լացիոն» ու «Յուվենթուսը»: «ԲՌ»-ն էքսպրեսս է կազմել այս երկու հանդիպումներից:

«Նապոլին» կրկին խաղալու է սեփական հարկի տակ եւ ընդունելու է այս մրցաշրջանի ամենասկզբունքային մրցակիցներից մեկին՝ «Ինտերին»: Նեապոլցիները շարունակում են հազարատ տրիբունաների ներքո անպարտելի մնալ այս մրցաշրջանում, ինչը մեծացնում է առաջիկա խաղում նրանց հաղթանակի հավանականությունը: Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Ռոբերտո Մանչինիի ֆուտբոլիստները Ա Սերիայի վերջին երկու խաղերում ընդամենը մեկ միավոր են վաստակել: Ասել է, թե լավ մարզավիճակում չեն: Այս թիմերը նույն տեղում կրկին հանդիպելու են 49 օր անց: Դեկտեմբերի 1-ին տանտերերը հաղթել էին 2:1 հաշվով: Կարծում ենք՝ այս խաղում նույնպես հաջողությունը կուղեկցի «Նապոլիին»: Թիմը մեկից ավել գոլ կխփի:

«Լացիոն» կընդունի գործող չեմպիոն ու գավաթակիր «Յուվենթուսին»: Ընդհանրապես, «Յուվեն» վերջին ժամանակահատվածում դարձել է հռոմեացիների ամենաանհարմար մրցակիցներից մեկը: Վերջին 9 խաղերում թիմը չի կարողանում հաղթել «Ծեր Սենյորային»: Վերջին հաղթանակը եղել է հենց Իտալիայի գավաթի շրջանակներում (2012/13 թթ. մրցաշրջան): Թուրինում հանդիպումը ավարտվել էր 1:1 հաշվով, պատասխան հանդիպումը տեղի ունեցավ արդեն Հռոմում, որտեղ լարված պայքարում 2:1 հաղթեցին տանտերերը ու հետագայում նվաճեցին իրենց դեռեւս վերջին մրցանակը: Այս մրցաշրջանում թիմերը արդեն հասցրել են խաղալ Հռոմում: Այդ խաղն ավարտվեց «Յուվեի» 2:0 հաշվով հաղթանակով: Վերջին ժամանակահատվածում «Լացիոն» մի փոքր վերելք է ապրել՝ մրցակցի հարկի տակ հաղթելով քառյակի թիմերից երկուսին՝ «Ինտերին» ու «Ֆիորենտինային»: «Յուվեն» ընդհանրապես, ֆանտաստիկ ելույթներ է ունենում ու 10 անընդմեջ հաղթանակ է տարել: Հիանալի մարզավիճակում է Պաուլո Դիբալան: Չնայած «Լացիոյի» այդ վերելքին, «Յուվեն» նպատակադրված է բոլոր գավաթները նվաճելուն ու ներկա պահին ավելի լավ տեսք ունի: Դժվար է հիմա պատկերացնելը, թե որ թիմը կկարողանա դիմակայել թուրինցիներին: Այդ պատճառով, առաջարկում ենք խաղադրույք կատարել «Յուվենթուսի» հաղթանակի ու 2 եւ ավելի գոլ գրանցվելու վրա:

Էքսպրես: Պարտված
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:45/19 հնվ
«Նապոլի» - «Ինտեր»
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
23:45/20 հնվ
«Լացիո» - «Յուվենթուս»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ