Իտալական էքսպրեսս. «Միլանը» կրկին կհաղթի, «Յուվենթուսը» անառիկ կպահի սեփական դարպասը
Առաջնությունը հիանալի մեկնարկած «Ֆիորենտինան» շարունակում է կռիվ տալ աղյուսակի վերնամասում տեղը պահպանելու համար: «Մանուշակներն» այս անգամ ընդունելու են վտանգավոր գոտում գտնվող «Կարպիին»: Աութսայդերներից մեկը վերջին երեք խաղերում չի պարտվել՝ կարողանալով միավոր փախցնել անգամ «Ինտերից»: Տանտերերի խաղը մի փոքր անկայուն է դարձել: Բայց կարծում եմ, որ այս խաղում հյուրերը չեն կարողանա դրական արդյունք գրանցել: «Ֆիորենտինան» առավելության կհասնի՝ խփելով նվազագույնը երկու գոլ:
«Ծեր Սինյորան» շարունակում է անպարտելի հանդիպումների շարքը: Ա Սերիայում «Յուվեն» վերջին անգամ պարտվել է հոկտեմբերի 28-ին: Մրցակիցը «Ջենոան» է, որն իր հերթին վերջին չորս խաղերում չի ճաշակել պարտության դառը համը: «Յուվենթուսի» կազմում հիանալի մարզավիճակում է Պաոլո Դիբալան: Արգենտինացի ծագող աստղի խաղը նպաստում է թուրինցիների էլ ավելի հաջող ելույթներին: Վերջին հինգ խաղերում Ջիանլուիջի Բուֆֆոնը սեփական դարպասը գոլ չի ընդունել: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ «Յուվեն» կհաղթի չոր հաշվով:
Հիասքանչ միլանյան դերբիից հետո «Միլանը» ցնծում է: Սկզբունքային մրցակցի նկատմամբ ջախջախիչ 3:0 հաշվով տարած հաղթանակն ավելի կոգեւորի Սինիշա Միխայլովիչի ֆուտբոլիստներին, ովքեր ուղեւորվել են Սիցիլիա եւ կհանդիպեն «Պալերմոյին»: Կարելի է ասել, որ սիցիլիական ակումբն առաջնության միջակներից է: Համենայն դեպս, տասներորդ տեղից հետ է մնում 4 միավորով: «Միլանը» վերջին վեց արտագնա խաղերում պարտություն չի կրել: Ըստ իս՝ Միխայլովիչի՝ հիանալի մարզավիճակում գտնվող թիմը հերթական երեք միավորն է վաստակելու:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: