Իտալական էքսպրեսս. «Ֆիորենտինան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի, «Ինտերն» ու «Նապոլին» հաղթանակներ կտանեն

18:00, 13 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իտալական էքսպրեսս» բաժնում դիտարկում ենք 3 հանդիպում. Ա Սերիայի 29-րդ տուրում տեղի կունենան «Ինտեր» — «Բոլոնյա», ««Ֆիորենտինա» — «Վերոնա» եւ «Պալերմո» — «Նապոլի» խաղերը: 

«Ինտեր» — «Բոլոնյա» 

Երկու շաբաթ առաջ Ա Սերիայի շրջանակներում «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո Մանչինիի թիմն ուշքի եկավ եւ երկու անընդմեջ հաղթանակ տարավ (այդ թվում գավաթի խաղարկությունում «Յուվենթուսի» նկատմամբ, թեեւ ի վերջո 11-մետրանոց հարվածաշարում): «Բոլոնյան» վերջին 5 խաղերում չի պարտվել (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի):

«Ինտերին» դժվար կլինի, «Բոլոնյայի» հետ վերջին ժամանակահատվածում ծանր է խաղալը, սակայն խաղը կայանալու է «Ջուզեպե Մեացցայում», որտեղ վերջին 4 խաղերում նույնքան հաղթանակ է տարել: Բացի այդ, ի տարբերություն «Բոլոնյայի»` «Ինտերը» նպատակ ունի հայտնվելու եվրագավաթներում եւ դեռեւս շանսեր ունի նվաճելու Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Հետեւաբար, այս խաղի համար կառաջարկեմ ««Ինտերի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ» տարբերակը, քանզի «ներաձուրիների» գրեթե բոլոր տնային հաղթանակներում այս խաղադրույքն աշխատել է:

«Ֆիորենտինա» — «Վերոնա» 

4-րդ հորիզոնականում ընթացող «Ֆիորենտինան» ընդունելու է հետնապահ «Վերոնային»: Հյուրերն այս մրցաշրջանում հյուրընկալվելիս ոչ մի հաղթանակ չեն տարել: «Ֆիորենտինան» վերջին 5 տնային խաղերում չի պարտվել (3 հաղթանակ, 2 ոչ-ոքի): Բացի այդ, «Վերոնան» վերջին 6 խաղերում 15 գնդակ է բաց թողել (միջինը խաղում երկու գնդակից մի փոքր ավել):

«Ֆիորենտինան» պայքարում է Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար եւ պետք է ուրախացնի թիմի երկրպագուներին «Ռոմայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո: «Վերոնան» անհույս հետնապահ է եւ գործնականում շանսեր չունի բարձրագույն խմբում մնալու համար: Եվ հաշվի առնելով «Ֆիորենտինայի» կարգը, սեփական դաշտի գործոնը եւ «Վերոնայի» պաշտպանությունում չափազանց վատ վիճակը, կարելի է ենթադրել, որ տանտերերը երկու խաղակեսերում էլ գոլեր կխփեն:

«Պալերմո» — «Նապոլի» 

«Նապոլին» 5 խաղ առանց հաղթանակների անցկացնելուց հետո կրկին հաղթեց: «Կիեւոյի» նկատմամբ տարած հաղթանակը կարող է ոգեւորել թիմին ու ստիպի սկսել նոր հաղթանակների շարք:Ինչ վերաբերում է «Պալերմոյին», ապա թիմը վերջին 7 խաղերում չի կարողանում հաղթել: Բացի այդ, սիցիլիացիները «Ֆրոզինոնեից» հետո առաջնությունում ամենավատ պաշտպանությունն ունեն (բաց են թողել 50 գնդակ):

«Նապոլին» վերջին խաղում 3 գոլ խփեց եւ կարելի է ենթադրել, որ նմանատիպ արդյունքի կհասնի նաեւ «Պալերմոյի» հետ խաղում` հաշվի առնելով սիցիլիացիների պաշտպանությունում տիրող իրավիճակը: Հետեւաբար, կարելի է այս խաղի համար ընտրել ««Նապոլիի» հաղթանակ ու ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 29-րդ տուր
23:45/12 մրտ
«Ինտեր» - «Բոլոնյա»
Ա Սերիա, 29-րդ տուր
18:00/13 մրտ
«Ֆիորենտինա» - «Վերոնա»
Ա Սերիա, 29-րդ տուր
23:45/12 մրտ
«Պալերմո» - «Նապոլի»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ