Իսրայել — Իտալիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 05 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Հայֆայի «Սեմմի Օֆեր» մարզադաշտում կայանալիք ԱԱ—2018-ի ընտրական մրցաշարի Իսրայել — Իտալիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում իտալացիները կհաղթեն, բայց հանդիպումն այդքան էլ արդյունավետ չի լինի: 

Հասկանալի է, որ Իսրայելում այժմ շոգ է, և դա լրացուցիչ դժվարություններ կստեղծի իտալացիների համար: Իտալիայի նոր մարզիչ Վենտուրան հավանաբար կփորձի իր իդեաներն իրականացնել: Իտալացիները պարտվեցին ֆրանսիացիներին տնային ստուգողական խաղում, ընդ որում առանց հարցերի, ամեն ինչ արժանիորեն եղավ: Բայց կարծում եմ, որ Վենտուրայի համար այդքան էլ սարսափելի չէ այդ անհաջողությունը, նրա համար կարևոր է հաղթանակով սկսել ընտրական փուլը: Ի վերջո Իտալիան միշտ իր առջև բարձր առաջադրանքներ է դնում: Իսրայելն ամուր թիմ է, սեփական հարկի տակ պատրաստ է բոլորին կռիվ տալ, բայց այդուհանդերձ ենթադրում եմ, որ Իտալիան ռեսուրսներ ունի հաղթանակի համար: Կարծում եմ` հյուրերը կհաղթեն, բայց ոչ այդքան հնչեղ: Ամենայն հավանականությամբ, հաղթանակը համեստ կլինի, առանց գոլային հրավառության: Կարելի է խաղալ Իտալիայի հաղթանակի վրա տոտալ 3,5-ից քիչ գոլի պայմանով: Սպասում եմ իտալացիների 1:0 կամ 2:0 հաշվով հաղթանակով, հնարավոր է, տեսնենք 2:1 հաշիվը, բայց դժվար թե շատ խփված գնդակներ լինեն: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ սա Իտալիան է, թեև Վենտուրան այդքան էլ իտալական մարզչական դպրոցի դասական ներկայացուցիչ չէ:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018. Եվրոպա. որակավորման փուլ. G խումբ. առաջին տուր
22:45/5 սպտ
Իսրայել - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ