Իսրայել – Ֆրանսիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 10 հկտ 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսրայել – Ֆրանսիա Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս շաբաթվա ընթացքում Անտուան Գրիզմանը հայտարարել էր Ֆրանսիայի հավաքականի կազմում կարիերան ավարտելու մասին։ Նրա փոխարեն ազգային թիմում 7 համարի մարզաշապիկով կխաղա ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն։ Կարծում եմ, որ դա նրա համար լրացուցիչ մոտիվացիա կլինի այս խաղում աչքի ընկնելու համար։

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում հարձակման գծի ֆուտբոլիստներից ընդգրկված են Դեմբելեն, Բարկոլան, Կոլո Մուանին, Նկունկուն, Թյուրամը և Օլիսեն։ Բոլորն էլ հիանալի մարզավիճակում են և փորձելու են հավաքականի կազմում ապացուցել, որ արժանի են հիմնական կազմում խաղալուն։

Ենթադրում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը ջախջախելու է մրցակցին։ Խաղը կայանալու է չեզոք ստադիոնում՝ Բուդապեշտում։

Իսրայելի հավաքականը չի կարող կանգնեցնել այսպիսի հարձակման գիծ ունեցող Ֆրանսիայի հավաքականին։ Հաշվի առնելով, որ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով ընդգրկված չէ թիմի հայտացուցակում, կարծում եմ, որ ֆրանսիացիների հարձակվողներն ավելի հանգիստ կգործեն առջևի գծում։ Թիմի հարձակման գիծն ավելի անկանխատեսելի կգործի։

Ընտրում եմ Ֆրանսիայի հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․62 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/10 հկտ
Իսրայել – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ