Իսրայել – Անգլիա (Մ-19): Ալեքսանդր Նեցոնկոյի կանխատեսումը

22:00, 01 հլս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան ու հաղորդավար Ալեքսանդր Նեցոնկոն «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Իսրայել – Անգլիա Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Իսրայելը դարձավ մրցաշարի հայտնությունը։ Կիսաեզրափակիչում այս թիմը պայքարից թողեց Ֆրանսիային, որն ակնհայտորեն թերագնահատել էր մրցակցին։

Իսրայելի թիմը որևէ նոր բան չի ցուցադրել։ Սովորական հակագրոհային ֆուտբոլ՝ գոլային պահերի արդյունավետ իրացմամբ։ Նրանք մրցաշարի 4 խաղերում խփել են 8 գոլ, թեև բաց են թողել 6 գնդակ։

Անգլիայի հավաքականն իր հերթին շատ ավելի հուսալի է գործում պաշտպանությունում, քան Ֆրանսիան։ Այս թիմերը իրար դեմ խաղացել են նաև խմբային փուլում, որտեղ անգլիացիները հաղթել են 1։0 հաշվով։ Այդ խաղում Անգլիայի թիմի հիմնական կազմի միայն 4 խաղացողներ էին դաշտում։ Դա վերջին տուրի հանդիպում էր, որտեղ ոչինչ չէր որոշվում։ Իսրայելին ձեռնտու էր նույնիսկ խոշոր հաշվով պարտությունը։

Հիմա իրավիճակն այլ կլինի։ Չնայած նրան, որ կիսաեզրափակիչում Իտալիան լավ ուսումնասիրել էր անգլիացիներին և առաջին խաղակեսում շանս չտվեց մրցակցին, ընդմիջումից հետո 2 ստանդարտ դիրքերն օգնեցին բրիտանական թիմին։

Անգլիան ընդամենը մեկ գոլ էր բաց թողել որակավորման փուլում, նույնը կրկնեց նաև այս մրցաշարում։ Եվրոյում անգլիացիները գոլ բաց չեն թողել խաղից։ 4 հաղթանակ՝ ընդհանուր 9։1 հաշվով։ Հաշվի առնելով որակավորման փուլը, Անգլիան տարել է 9 անընդմեջ հաղթանակ։

Այս մրցաշարում Իսրայելը տարել է 2 հաղթանակ, գրանցել մեկական ոչ-ոքի ու պարտություն։ Վերջին 10 խաղում՝ 6 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 պարտություն։

Անգլիացիները, միանշանակ, կխուսափեն մրցակցին թերագնահատելուց, ինչը եղավ Ֆրանսիայի դեպքում։ Անգլիան ոչինչ չի փոխի իր խաղի կառուցվածքում։ Տակտիկական սխեման կմնա նույնը՝ 3 կենտրոնական պաշտպանով։

Այս խաղի համար կընտրեմ 3 խաղադրույք՝ բոլորն Անգլիայի օգտին։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Մ-19 Եվրո-2022
22:00/1 հլս
Իսրայել – Անգլիա (Մ-19)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Մ-19 Եվրո-2022
22:00/1 հլս
Իսրայել – Անգլիա (Մ-19)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Մ-19 Եվրո-2022
22:00/1 հլս
Իսրայել – Անգլիա (Մ-19)
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ