Իսպանիա – Վրաստան: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 30 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիա – Վրաստան Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Վրաստանի հավաքականը փայլուն հանդիպում անցկացրեց պորտուգալացիների հետ։ Այո, շատերը կարող են ասել, որ Պորտուգալիային այդ խաղում հաղթանակ հարկավոր չէր, նրանք մոտիվացված չէին և այլն։ Անկասկած, Ռոնալդուն մոտիվացված էր։ Նա դեռ գոլ չի խփել այս մրցաշարում։ Վրացիները կարողացան չեզոքացնել նաև Ռոնալդուին։ Դժվար է ասել, թե ինչ կլինի այս խաղում։ Իսպանիան շատ լավ է անցկացրել միայն Ալբանիայի հավաքականի հետ առաջին տուրի խաղը։ Իտալիայի հետ խաղում նույնպես հաղթել է, բայց ընդամենը 1։0 հաշվով։

Դժվարանում եմ այս խաղի ելքի կամ գոլերի տոտալի վերաբերյալ որևէ կանխատեսում անել։ Ինձ ավելի շատ գրավում է անկյունայինների վերաբերյալ խաղադրույքը։ Վրաստանի հավաքականի նախորդ 2 մրցակիցները 11-ական անկյունային են իրացրել։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում էլ Վրաստանն ու Թուրքիան միասին 10 անկյունային են իրացրել։

Հաշվի առնելով, որ իսպանացիները կգրոհեն մեծ ուժերով և դա կանեն հիմնականում եզրերով, կարծում եմ, որ անկյունայինների պակաս չի լինի։ Մամարդաշվիլին էլ մի քանի անգամ կփրկի իր թիմին՝ գնդակը դուրս բերելով խաղադաշտի դիմային գծից։

Ընտրում եմ խաղի անկյունայինների տոտալը 9․5-ից շատ խաղադրույքը՝ 1․82 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/30 հնս
Իսպանիա – Վրաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ