Իսպանիա – Վրաստան: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 30 հնս 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Իսպանիա – Վրաստան Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի ևս մեկ դիմակայությունում Իսպանիայի հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ։ Միմյանց դեմ դաշտ դուրս կգան խմբային փուլում ամենադիտարժան ֆուտբոլը ցույց տված հավաքականները, թեպետ՝ տարբեր հավակնություններով։

Իսպանիան միակն էր, որը խմբային փուլում տոնեց երեք հաղթանակ։ Հիմնական կազմը լուծեց Խորվաթիայի և Իտալիայի հարցերը, իսկ պահեստայինները նվազագույն հաշվով առավելության հասան Ալբանիայի նկատմամբ։ Բոլոր խաղերում «Կարմիր Ֆուրիան» ցուցադրեց ուրույն խաղաոճ՝ զուգահեռաբար անառիկ պահելով սեփական դարպասը։ Պաշտպանությունում նման հուսալի խաղ իսպանացիները ցուցադրում էին 2010-ին, հաղթական Մունդիալում։ Լուիս դե լա Ֆուենտեն հիանալի համադրություն է ստացել՝ փորձառու Ռոդրիի, Մորատայի, Լապորտի կողքին հանդես են գալիս բազմաթիվ երիտասարդ տաղանդներ, որոնցից շատերն արդեն իրենց ակումբերի առաջատարներն են։ Նման Իսպանիային դիմակայելը չափազանց բարդ է։ Դրանում համոզվեցին խորվաթներն ու իտալացիները, կհամոզվեն նաև փլեյ-օֆֆում Եվրոպայի եռակի չեմպիոններին հանդիպողները։ Այս ամենին գումարած՝ Իսպանիան խմբային մրցաշարի ավարտից հետո չունի որակազրկված ոչ մի ֆուտբոլիստ։

Վրաստանն իսկական ֆուտբոլային բում է ապրում։ Առաջին մասնակցությունը Եվրոյին բավական չէ, Վիլի Սանյոլի թիմը միանգամից դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Ֆենոմենալ ցուցանիշ, որը դեռ երկար կմնա որպես վրացական ֆուտբոլի մեծագույն նվաճում։ Հաճելին այն է, որ վրացիները խմբից դուրս չեկան վախկոտ, պաշտպանողական ֆուտբոլի ու պատահական գոլերի շնորհիվ։ Նրանք խաղում են այնպես, կարծես Եվրոյին մասնակցում են յուրաքանչյուր չորս տարին մեկ։ Նման ելույթից հետո եվրոպական թոփ և միջին ակումբները Վրաստանի հավաքականի խաղացողներին պարզապես կփախցնեն, ինչի շնորհիվ այս ընտրանու կարգն ավելի կբարձրանա։

Այդուհանդերձ, կարծում եմ, որ 1/8 եզրափակիչ դուրս գալը Վրաստանի հավաքականի առավելագույնն է։ Քյոլնը նրանց վերջին կանգառը կլինի Գերմանիայում։ Իսպանիան վստահ հաղթանակն կտոնի՝ մրցակցի դարպասը գրավելով առնվազն երեք անգամ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/30 հնս
Իսպանիա – Վրաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ