Իսպանիա — Թուրքիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 17 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006- քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի D խմբի երկրորդ տուրի Իսպանիա — Թուրքիա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Նիցցայի «Ալիանս Ռիվերա» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ այս խաղի առաջին գոլը կխփվի 30-րդ րոպեից հետո:

Հետազոտեցի գոլերի հետ կապված իրավիճակը Եվրո-2016-ում և նկատեցի, որ եթե գոլեր խփվում են, ապա հիմնականում ոչ առաջին 30 րոպեների ընթացքում: Արագ գոլերը շատ չեն: Այդ պատճառով էլ այս խաղում կառաջարկեմ «առաջին գոլը կլինի 30-րդ րոպեից հետո» խաղադրույքը: Իսպանացիներն ընդհանրապես չեն սիրում շտապեցնել իրադարձությունը, նրանք հոգնեցնում են մրցակցին, ամեն հակագրոհի ժամանակ մինչև վերջ խաղարկում գնդակը: Նրանցից գնդակ խլելը շատ բարդ է: Վստահ եմ, որ այս պատկերն առաջիկա խաղում կտեսնենք: Թուրքերը կփակվեն, կփորձեն իրենց շանսը գտնել հակագրոհների ժամանակ: Չեմ կարծում, որ նրանք շատ պահեր կունենան: Իսպանիան չեխերին խփեց վերջին րոպեներին: Ինձ թվում է, որ այս անգամ ավելի շուտ կանի դա, բայց դժվար առաջին 30 րոպեների ընթացքում: Իսպանացիները սովորաբար չեն շտապում, տեմպը շատ չեն արագացնում, այլ պարզապես հոգնեցնում են մրցակցին: Նրանց համար պարտադիր չէ շուտ գոլ խփել, այդ ժամանակ խաղը կարող է մի փոքր դուրս գալ հսկողությունից, մրցակիցը սկսի ավելի ագրեսիվ խաղալ: Այնպես որ, 2,05 գործակցով խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ առաջին գոլը կխփվի 30-րդ րոպեից հետո:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, D խումբ
23:00/17 հնս
Իսպանիա — Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ