Իսպանիա — Թուրքիա. Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

23:00, 17 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Եվրո-2016-ի Իսպանիա — Թուրքիա հանդիպման վերաբերյալ։ Նա առաջին խաղակեսում մեծ թվով անկյունայինների է սպասում, և նաև առաջին 45 րոպեների և ամբողջ հանդիպման արդյունքներով Իսպանիայի հաղթանակին։

https://www.youtube.com/watch?v=xEyyggUoUUQ

Բոլորին ողջույն: Առաջին հերթին` ցանկանում է շնորհակալություն հայտնել լավ խոսքերի համար, որոնք կարդացել եմ տարբեր սոցիալական ցանցերում Իսպանիայի հավաքականի հանդիպման վերաբերյալ նախորդ կանխատեսման առումով: Այնտեղ լավ գործակիցներ աշխատեցին, այդ թվում 4 գործակցով: Ինձ շատ հուզեց, որ կանխատեսումը կարդացածներից մեկը որոշել էր իմ պատվին կիսվել իր շահույթով: Նա գրել էր, որ 4-ից շատ գործակցով 30 ռուբլի խաղադրույք է կատարել այդ խաղի վրա և ցանկանում է ավելորդ 100 շահույթից քսանը տալ ինձ: Ես միայն այդպես էլ չհասկացա, թե նա նկատի ունի ռուբլու տեսքով թե 1000 ռուբլու: Արդյունքում ոչ մի նամակ այլևս չստացա այդ մարդուց, այդ պատճառով էլ այդպես էլ չհասկացա: Այդ ամենը շատ զավեշտալի էր, բայց ամեն դեպքում շնորհակալություն: Իրականում այդպիսի վերաբերմունքը հուզիչ է:

Ցանկանում եմ նախազգուշացնել բոլոր իմ խաղադրույքների պատճենումից և մշտական շահույթի հույսը: Այդպես չի կարող լինել, միշտ պետք է որոշումներն ինքներդ կայացնեք: Այն հաջողությունները, որոնք կան, չեն կարող մշտապես լինել: Յուրաքանչյուր փորձագետը մակարդակի մասին կարելի է դատել 50-100 խաղադրույքների արդյունքում: Համոզված եմ, որ իմ 100 խաղադրույքները լավ շահույթով են, բայց պետք չէ հույսը դնել նրա վրա, որ հաջողությունների շարքը, որը հիմա կա, անվերջ կշարունակվի: Անկասկած, ինչ-որ անհաջող խաղադրույքների շարք կլինի: Գլխավորը երկար տարածությունն է:

Անցնենք Իսպանիա — Թուրքիա հանդիպմանը։ Ես վստահ հաղթանակ եմ սպասում Իսպանիայի հավաքականից, քանզի Դել Բոսկեի թիմի խաղն առաջին հանդիպմանը իրոք շատ ուրախացրեց։ Ես շատ ավելի վատին էի սպասում՝ հաշվի առնելով Իսպանիայի հավաքականի ֆունկցիոնալ պատրաստությունը։ Այն միշտ պատրաստությունն այնպես է պլանավորում, որպեսզի մրցաշարի ընթացքում մարզավիճակ հավաքի և ավելացնի, բայց հիմա մեկնարկային հանդիպումից առաջ թիմը շատ լավ էր պատրաստված։ Այն անկումը, որը տեղի է ունենում Իսպանիայի հավաքականի հետ, անցել է դեռ մինչև մրցաշարը՝ Վրաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը։ Այնժամ թիմը շատ վատ տեսք ուներ, իսկ Եվրոյի մեկնարկային խաղն ինձ ուրախացրեց։

Չնայած նրան, որ հաշիվը բացվել էր 88-րդ րոպեին, թիմային համագործակցության մակարդակը, և խաղի այլ կոմպոնենտներն Իսպանիայի մոտ ավելի լավ եղան, քան ենթադրում էի։ Այդ պատճառով կարծում եմ, որ Թուրքիայի դեմ, թիմ, որն առաջին շրջանում ուղղակի վատ է խաղացել, Իսպանիան պետք է լավ խաղ ցույց տա և վստահ հաղթանակ տանի։ Թուրքիայի վատ խաղն, անկեծղ ասած, տհաճ անակնկալ էր։ Անսովոր է, որ Ֆաթիհ Թերիմի գլխավորությամբ թիմն այսչափ անօգնական տեսք ունի։ Մասնավորապես զարմացրեց Արդա Թուրանը, ում հաջողվեց անհավանականը՝ նա անգամ ավելի վատ խաղաց, քան այս մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում։

Կարծում եմ, որ Իսպանիան կհաղթի։ Այս անգամ կարելի է մտածել «1Հ/1Հ» խաղադրույքի մասին՝ Իսպանիան արդեն առաջին խաղակեսում կբացի հաշիվը և կպահի առավելությունը։ Առաջին խաղում Ալվարո Մորատայի բախտը խիստ չբերեց։ Ինձ շատ դուր եկավ՝ ինչպես էր նա խաղում, բացվում, համագործակցում խաղընկերների հետ, խաղալով խորքից։ Բայց նրա բախտը չբերեց գրոհների ավարտի հարցում։ Կարծում եմ, որ դա երկար չի կարող շարունակվել և Մորատան պետք է գոլ խփի, այդ պատճառով կարծում եմ, որ Իսպանիան անգամ կհաղթի այս անգամ նրա գոլի շնորհիվ, բայց կառաջարկեի «1Հ/1Հ» խաղադրույքը։ Իսպանիան չկաորղացավ մեկնարկային հանդիպման առաջին խաղակեսում գոլ խփել և երևի կկարողանա անել Թուրքիայի հետ հանդիպմանը, որը շատ վատ տեսք ուներ։

Ինչ վերաբերում է անկյունայիններին, ապա Իսպանիան առաջին խաղում այնքան շատ իրացրեց, որ հիմա «կարմիր ֆուրիայի» «տոտալ շատ անկյունայիններ» խաղադրույքի գործակիցները շատ ցածր են, ինչը շատ վատ է: Անկյունայինների թիվը Իսպանիայի հավաքականը գերակատարել է: Հաշվի առնելով, որ գործակիցները այդքան ցածր են, միտումը մնում է բացահայտ՝ «Լա Ռոխան» այս մրցաշարում շատ անկյունայիններ կվաստակի, բայց գործակիցներն այնքան ցածր են, որ ավելի լավ է դրանցով խաղալ լայվ ռեժիմում: Առաջարկված խաղադրույքներից ինձ դուր եկավ «առաջին խաղակեսում ՏՇ 5,5 անկյունային» տարբերակը:

Կարծում եմ, որ Իսպանիան պետք է ակտիվ սկսի խաղը: 95 տոկոսով կազմը կլինի նույնը, ինչ առաջին խաղում: Համենայնդեպս, բոլոր իսպանացի լրագրողները, ովքեր ներկա են լինում հավաքականի մարզումներին, գրում են դրա մասին, որովհետև հարձակումը, որ եղավ առաջին խաղում, պետք է անկյունայիններ և գոլեր բերի: Այդ պատճառով էլ Իսպանիան արդեն առաջին խաղակեսում պետք է անկյունայիններով առավելություն ունենա: Կարծում եմ, որ իսպանացիները նաև առաջին խաղակեսում գոլ խփելու և ավելի վստահ հաղթանակ տանելու լավ շանսեր ունեն, ի տարբերություն առաջին տուրի: Բոլորը տեսան, որ Խորվաթիայի հավաքականն առաջին խաղը լավ անցկացրեց, հետևաբար իսպանացիները ուզում են փլեյ-օֆֆում հայտնվելու խնդիրը լուծել նախքան խորվաթների դեմ հանդիպումը: Թուրքիայի դեմ հաղթանակը թույլ կտա անել դա:

Շնորհակալություն! Ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, D խումբ
23:00/17 հնս
Իսպանիա - Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016, D խումբ
23:00/17 հնս
Իսպանիա - Թուրքիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ