Իսպանիա – Պորտուգալիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 02 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իսպանիա – Պորտուգալիա Ազգերի լիգայի Ա դիվիզիոնի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի և Պորտուգալիայի միջև «Պիրենեյան դերբին» ամենահին ազգային ֆուտբոլային մրցակցություններից մեկն է։ ՈւԵՖԱ-ի ամենաերիտասարդ մրցաշարերից մեկի արծաթե մեդալակիրը հույս կունենա թափ հավաքել, քանի որ առջևում նպատակ կա՝  5 անընդմեջ հաղթանակ։ Ընդ որում՝ առաջին անգամ 2019 թվականի սեպտեմբերից ի վեր: Բացի դրանից, Լուիս Էնրիկեն կցանկանա լուծել մի վիճակագրական բաց. այս դիմակայության վերջին 4 հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի՝ ներառյալ երեք գոլազուրկ խաղերը: Գլխավոր հուսադրող հանգամանքը նաև իսպանացիների լավ ելույթն է Ազգերի լիգայի տնային խաղերում. «Ֆուրիա Ռոխան» սեփական հարկի տակ միայն մեկ պարտություն է կրել։

Այս մրցաշարի անդրանիկ չեմպիոն Պորտուգալիան դժվար թե հենց այնպես հանձնվի, քանի որ մարզիչ Ֆերնանդու Սանտուշն ակնարկել է, որ իրենք գնում են հաղթանակի հետևից: Հիշեցնեմ, որ Պորտուգալիան վերջերս ստիպված էր պայքարել ԱԱ-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆում եզրափակիչ փուլում իր տեղը գրավելու համար: Ի դեպ, պորտուգալացիները  պաշտոնական խաղերում Իսպանիային չեն հաղթել 2004 թվականի հունիսից ի վեր և երբեք արտագնա հաղթանակ չեն տարել «Կարմիրների» նկատմամբ:

Այո, մրցակցի դաշտում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, որն այս թիմերի միջև կայացած վերջին պաշտոնական խաղում հեթ-տրիկ է գրանցել (Այո, այո, ԱԱ-2018-ի ձեր հիշած խաղում), սակայն, դժվար թե նրան հաջողվի առաջին կեսում հասնել հաջողության։ Իսպանիան իր բոլոր մրցակցներին ստիպել է լռել իր վերջին 18 հանդիպումներից 16-ի առաջին խաղակեսում: Դրա վրա էլ կխաղանք։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/2 հնս
Իսպանիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ