Իսպանիա – Ուկրաինա (Մ-21): Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Ուկրաինացիները հերոսական հանդիպում անցկացրեցին ֆրանսիացիների հետ։ 30-րդ րոպեից հետո թվում էր, թե թիմերը տարբեր լիգաներից են։ Ֆրանսիան մրցաշարի ամենաուժեղ թիմն էր։
Բայց հետո Ուկրաինան ցուցադրեց, որ կարողանում է խաղալ Լոբանովսկու ոճով՝ որակյալ հակագրոհներով։ Մուդրիկը, որն առաջին անգամ դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, ցուցադրեց իր լավագույն որակները։ Շատ լավ խաղացին Սուդակովն ու Բոնդարենկոն։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան ցույց տվեց, որ կարող է դիմադրել և հակագրոհել։
Ինձ թվում է, որ այսպիսի հաղթանակից հետո ուկրաինացիներն ինչպես հարկն է կպատրաստվեն Իսպանիայի հետ խաղին։ Ֆրանսիան, անկասկած, ավելի ուժեղ է Իսպանիայից։ Դիրքային գրոհների առումով Իսպանիան ավելի լավն է, իսկ հակագրոհների պարագայում նախապատվությունը կտայի Ուկրաինային։
Հասկանալի է, որ ուկրաինացիները ռիսկի չեն դիմի։ Ընտրում եմ 1-30-րդ րոպեների գոլերի տոտալը 0․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․89 գործակցով։ Բացի այդ, ընտրում եմ նաև Ուկրաինայի ֆորա (+1) խաղադրույքը՝ 1․77 գործակցով։
Ավելի բարձր գործակցով՝ 2․42, ևս մեկ խաղադրույք եմ ընտրել․ Ուկրաինան չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ։ Չեմ զարմանա, եթե եզրափակիչ դուրս գա Ուկրաինայի հավաքականը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: