Իսպանիա – Նորվեգիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իսպանիայի ու Նորվեգիայի հավաքականներն ընդգրկված են Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի A խմբում, որը կարելի է համարել ուեժղագույններից մեկը։ Շատերն իսպանացիներին համարում են ակնհայտ ֆավորիտ, սակայն թիմում տեղի ունեցող սերնդափոխությունը կարող է խանգարել որակապես ոչ պակաս ամուր Նորվեգիայի, Շոտլանդիայի ու նոր շունչ ստացած Վրաստանի հավաքականների հետ խաղերում։
«Ֆուրիա Ռոխայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մի շարք հետաքրքիր ֆուտբոլիստների է հրավիրել հավաքական։ Հարցականներ է առաջացրել Մարկո Ասենսիոյի բացակայությունն ու Դանի Սեբալիոսի՝ կազմում հայտնվելը։ Ո՞վ է գոլ խփելու Իսպանիայի ընտրանու կազմում. հարց, որը ևս տանջում է երկրպագուներին։ Միկել Օյարսաբալը նոր է ապաքինվել վնասվածքից, Յագո Ասպասը հավաքականում իր հնարավորություններից անհամեմատ ավելի վատ է հանդես գալիս, միակ հույսը մնում է Ալվարո Մորատան։
Նորվեգացիներին ֆուտբոլային Եվրոպայում շատ հաճախ նույնացնում են Էրլինգ Հոլանդի հետ, որն այս խաղը բաց է թողնելու վնասվածքի պատճառով։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը այս մրցաշրջանում ցույց է տալիս տիեզերական մակարդակի արդյունավետություն՝ վստահորեն գլխավորելով ԱՊԼ ռմբարկուների ցուցակը։ Իհարկե ցանկալի կլիներ, որ հավաքականում էլ այդ գոլային հոտառությունն աշխատեր, սակայն դրա համար զուտ գոլ խփելու բացառիկ ունակությունը բավական չէ. թիկունքում չկան համապատասխան թիմակիցներ։
Քանի որ հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայում՝ Լա Ռոսալեդա մոռացված մարզադաշտում, ֆավորիտ եմ համարում Իսպանիային։ Բայց վերոնշյալ սերնդափոխությունը, հնի ու նորի համադրությունը կարող են հակառակ էֆեկտ ունենալ։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Նորվեգիան չունի այն ուժը, որ կարողանա ծնկի բերել նման մրցակցի, ենթադրում եմ, որ Իսպանիան կհաղթի, բայց դժվարին պայքարում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: