Իսպանիա – Կոստա Ռիկա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 23 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իսպանիա – Կոստա Ռիկա ԱԱ-2022-ի E խմբի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Հաշվի առնելով աշխարհի առաջնության նախորդ խաղային օրվա հանդիպումները, երևի թե կարիք չկա Իսպանիային բացահայտ ֆավորիտ համարել Կոստա Ռիկայի հետ խաղում։

Իհարկե, վիճակագրական տվյալներով առավելությունն իսպանացիների կողմն է։ Եթե հաշվի չառնենք Ազգերի լիգայի 5-րդ տուրում Շվեյցարիայից կրած տնային պարտությունը, ընդհանուր առմամբ, իսպանացիները լավ ֆուտբոլ են ցուցադրում։

Իսպանիան խնդիրներ ունի պաշտպանությունում։ Դարպասապահի ընտրության վերաբերյալ Լուիս Էնրիկեն քննադատության ենթարկվեց՝ հայտացուցակում չընդգրկելով Դավիդ Դե Խեային։ Բայց հիմա պարզ է, որ իսպանացիների հիմնական դարպասապահը լինելու է Ունայ Սիմոնը։ Պաշտպանության կենտրոնում, մեծ հավանականությամբ, կգործի Պաու Տոռեսը, իսկ նրա հետ մեկնարկային կազմում կարող է խաղալ Էրիկ Գարսիան կամ Այմերիկ Լապորտը։ Մնացած բոլոր դիրքերում կարծես թե ամեն ինչ կարգին է։ Կոստա Ռիկան այն մրցակիցն է, որի հետ խաղերում կարելի է փորձարկումներ անել։

Կոստա Ռիկայի հավաքականը երկրպագուների սրտերի մեջ մխրճվեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ այնտեղ փայլեց Ժոել Կեմպբելը։ Այս ֆուտբոլիստը հիմա էլ է ընդգրկված Կոստա Ռիկայի հայտացուցակում։

Երկրպագուները, անկասկած, պետք է հիշեն նաև Բրայան Ռուիսին։ 37-ամյա ֆուտբոլիստը Կոստա Ռիկայի ավագն է լինելու և խաղալու է մեկնարկային րոպեներից։ Կարելի է առանձնացնել նաև Ելցին Տեխեդային, որը վերջերս կայացած Նիգերիայի հետ ընկերական խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու Կոստա Ռիկայի ներուժը, կարծում եմ, որ այս թիմը գոնե մեկ գոլ կխփի, բայց դժվար թե կարողանա հաղթել Իսպանիայի հավաքականին։

Ընտրում եմ Կոստա Ռիկայի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 2․63 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
20:00/23 նյմ
Իսպանիա – Կոստա Ռիկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ