Իսպանիա — Իտալիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը.

22:45, 02 սպտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Իսպանիա — Իտալիա հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել 1:1 ստույգ հաշվի վրա:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպում. Իսպանիա — Իտալիա:

Եվրոպական գոտու ընտրական 7-րդ տուրից առաջ G խմբում արդեն հայնտնի է, թե որ թիմերը կգրավեն առաջին և երկրորդ տեղերը, ավելի ճիշտ` որ թիմերը դուրս կգան Աշխարհի առաջնության հիմնական փուլ: Իհարկե դրանք Իսպանիան և Իտալաին են: Մնում է որոշել, թե ով որակավորման փուլով, իսկ ով միանգամից ուղիղ չվերթով կմեկնի Ռուսաստան: Իսպանիայի և Իտալիայի հավաքականները վստահորեն գլխավորում են իրենց խմբում մրցաշարային աղյուսակը և հիմա պետք է յոթերորդ տուրում վիճարկեն խմբի հաղթողին: Բնականաբար խաղում ֆավորիտը համարվում է Խուան Լոպետեգիի թիմը, քանի որ ընդհանրապես իսպանացիները գերազանց են հանդես եկել այս խմբային փուլում, և խփած-բաց թողած գոլերի տարբերությունը +18 է, ի տարբերություն իտալացիների. նրանց մոտ +14 է: Իսկ առաջին հանդիպումը, որը տեղի է ոնեցել Իտալիայում այս թիմերի միջև ավարտվել է ոչ-ոքի 1:1 հաշվով: Իտալիայի հավաքականը կարողացել է փրկվել 82-րդ րոպեին Դանիելե դե Ռոսիի իրացրած 11 մետրանոց հարվածից հետո:

Բայց Իտալիայի ազգային հավաքականը այս խաղում կարող է ունենալ առավելություն և այդ առավելությունը իհարկե մարզչի մեջ է, որովհետև ի տարբերություն Լոպետեգիի, ով չկարողացավ հաջող հանդես գալ ակումբային մակարդակով, Ժան Պիռովենտուրայի գլխավորած «Տորինոն» իր սաներին վաճառել է ամբողջ Եվրոպայով մեկ. Իմոբիլե, Դարմիան, Բրունո Պերես: Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են ամբողջ Եվրոպայում և բացի դրանից «ֆուրիա ռոխաի» ներսի խնդիրները կարող են խանգառել իսպանացիներին: «Բարսելոնայի» և «Ռեալի» ֆուտբոլիստները վիճում են միմյանց հետ թիմի ներսում հաճախ:

Իմ կարծիքով ամեն ինչ պարզ է Իտալիայի հետ կապված: պաշտպանությունում Բուֆոն, Կիելինի, Բոնուչի, Բարձալի, Կոնտին` աջից, Դարմիանը` ձախից եզրերով: Կենտրոնում Դե Ռոսին ու Մոնտոլիվոն, Վերատին կլինի խաղարկող, իսկ Իմոբիլեն ու Պերոտին կլինեն կենտրոնական հարձակվողները: Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա այստեղ ամեն ինչ դասական է` 4-3-3: Դե Խեա, Ալբա, Ռամոս, Պիկե, Կառվախալ: Դասական Ինիեստա, Բուսկետս և Կոկե: Եվ հարձակվողական եռյակը անփոփոխ` Սիլվա, Պեդրո կամ Ասենսիո և Ալվարո Մորատա: Իհարկե Պեդրոյի խաղը վերջին շրջանում հարցականի տակ է Իսպանիայի հավաքականում, քանի որ Մարկո Ասենսիոն իրեն գերազանց է դրսևորում և Մադրիդի «Ռեալում» գոլեր է, որ խփում է: Կարծում եմ արդարացված կլինի նրա մուտքը հիմնական կազմում առաջին րոպեներից աջ եզրում` փոխարինելով Պեդրոյին:

Ինչ վերաբերում է խաղի կանխատեսմանը, ապա կարելի է ռիսկի դիմել և հավատալ, որ այս թիմերի միջև ևս այս անգամ հաղթող չի լինի և կգրանցվի միևնույն հաշիվը, որը գրանցվել էր Իտալիայում: Հստակ հաշիվ. Իսպանիա — Իտալիա 1:1, որի համար սահմանված է 6.91 գործակից:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. ԸՆտրական փուլ. Եվրոպա
22:45/2 սպտ
Իսպանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ