Իսպանիա — Իտալիա. Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

22:45, 02 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսպանիա — Իտալիա խաղի վերաբերյալ: Հանդիպումը կայանալու է շաբաթ երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ երկրորդ խաղակեսում ավելի շատ գոլեր կլինեն քան առաջինում:

https://www.youtube.com/watch?v=l422MRCHA8s

Ողջույն բոլորին: Ես Կոնստանտին Գենիչն եմ և սա «Բուքմեյքերների ռեյտինգի» իմ բլոգն է:

Այսօրվա զրույցը բնականաբար հավաքականների մասին է լինելու: Չեմ սիրում կանխատեսում տալ հավաքականների խաղերի վերաբերյալ, քանի որ այստեղ ուրիշ նախապատմություն է, ուրիշ նրբերանգներ են և ուրիշ դետալներ են: Սակայն ոչ մի տեղ փախնել չենք կարող, և պետք է խոսել Իսպանիա — Իտալիա խաղի վերաբերյալ: Խաղը համարյա թե եզրափակիչ է երկուսի համար էլ, քանզի հաղթողը գրեթե ապահովում է իր տեղը 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ռուսաստանում:

Խմբում, որտեղ խաղում են Իսպանիան և Իտալիան, երկուսն էլ ունեն 16 միավոր: Այս խաղից հետո մնում է 3 խաղ յուրաքանչյուրին և ես գրեթե կասկած չունեմ, որ մնացած երեք խաղերում թիմերից յուրաքանչյուրը կվաստակի 9-ական միավոր: Այո, իսպանացիները ունեն ոչ հեշտ հանդիպում վերջին տուրում Իսրայելի հետ հյուրընկալվելիս, իսկ իտալացիներն էլ դրսում խաղ ունեն Ալբանիայի ընտրանու հետ:

Կարելի է իհարկե մոռանալ Եվրո-2016-ի հանդիպումը այս թիմերի միջև կայացած, քանի որ այնտեղ ամենևին այլ խաղ էր, այլ մարզիչներ էին և ամենևին այլ պատմություն էր: Կարելի է նաև մոռանալ հանդիպումը, որը կայացավ Թուրինում, որտեղ իսպանացիները ամբողջ խաղի ընթացքում առավելություն ունեին, բայց և այնպես բաց թողեցին վերջում ու հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով:

Հիմա «Սանտիագո Բեռնաբեուում» իտալացիները կփորձեն մաքսիմալ պրակտիկ կերպով գործեն: Կազմակերպված, ուշադիր. նրանք չպետք է բացվեն մի թիմի դեմ խաղում, որը կարողանում է հիասքանչ կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ և կարողանում է օգտագործել բաց զոնաները: Իսպանիայի հավաքականի կազմում հիմա կան ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կարելի է կառուցել հարձակվողական խաղը, ֆուտբոլիստներ, որոնց վրա կարելի է հույս դնել: Օրինակ հիասքանչ մարզավիճակում է գտնվում Մարկո Ասենսիոն, որը նա ցուցադրեց ոչ այդքան վաղ անցյալում` «Վալենսիայի» դեմ կայացած մրցավեճում: Կխաղա նա մեկնարկային րոպեներից թե ոչ, դա արդեն այլ հարց է: բայց և իսպանացիների համար վիճակը այդքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականում են և եթե նույնիսկ խաղը ավարտվի ոչ-ոքի ապա Իսպանիան կմնա առաջին հորիզոնականում: Իսկ հետոն արդեն կախված կլինի միայն Խուլեն Լոպետեգիի թիմից:

Ես անկեղծ կխոստովանեմ, որ սեփական փողերով այս խաղը չէի խաղա, որովհետև այն իսկապես երեք արդյունքի խաղ է, այստեղ ամեն ինչ կարող է լինել: Բայց որպես կանխատեսում բնականաբար ձեզ որևէ բան կարող եմ առաջարկել: Կարծում եմ առաջին հերթին քիչ գոլեր կլինեն խաղում: Շատ գոլեր սպասել այս խաղից կարծում եմ չարժի: Կարելի է խաղալ «տոտալ քիչ 2.5-ից» կամ «տոտալ քիչ 2-ից»: Ահա այստեղ գործակիցը բավական հետաքրքրական է` 1.89:

Կարծում եմ առաջին կեսում խփված գոլեր չեն լինի, այդ իսկ պատճառով ռիսկի կդիմեմ և կառաջարկեմ ձեզ խաղալ «առաջին կեսը ոչ-ոքի»` 1.94 գործակցով կամ ընդհանրապես խաղալ առաջին կեսը «0:0»` 2-ից բարձր գործակցով: Բայց որպես հիմնական առաջարկ, ես կարծում եմ, որ հիմանական իրադարձությունները տեղի կունենան երկրորդ կեսում: Այդ իսկ պատճառով իմ հիմնական կանխատեսումը, մնացածը ուղղակի տարբերակներ էին, որպեսզի դուք ևս մտածեք, դա «երկրորդ խաղակեսը շատ առաջինից»: Գործակիցը վատը չէ` 2.14: Եթե ինչ-որ մեկը հաղթի այս խաղում, ապա ես կարծում եմ, որ հաղթական գոլը կխփվի երկրորդ կեսում: Կամ միգուցե թիմերը փոխանակվեն գոլերով երկրորդ կեսում, ինչպես դա եղավ Թուրինում: Այդ պատճառով «երկրորդ խաղակեսը շատ առաջինից»` 2.14 գործակցով իմ խաղադրույքն է Իսպանիա — Իտալիա խաղի համար: Ֆանտաստիկ հանդիպում,  հիասքանչ աֆիշայով: Կարծում եմ սա ամենահետաքրքիր խաղն է հավաքականների մակարդակով մոտ ժամանակներս:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Ընտրական փուլ. Եվրոպա
22:45/2 սպտ
Իսպանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ