Իսպանիա — Իտալիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը.

22:45, 02 սպտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին վիդեոկանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Իսպանիա — Իտալիա հանդիպման վերաբերյալ: Խաղը կայանալու է շաբաթ երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: 

https://www.youtube.com/watch?time_continue=26&v=czuXQlxreTY

Ողջույն բոլորին:

Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ, և վերջապես եկավ երկար սպասված հանդիպման օրը` Իսպանիա — Իտալիա: Սա խաղ է խմբում առաջին տեղ գրավելու համար: Թիմերից որևէ մեկը ստիպված կլինի անցումային խաղեր խաղալ և կարծում եմ, որ ամեն-ինչ կորոշվի այս խաղում, որը կայանալու է Մադրիդում:

Երկու թիմերն էլ չեն կորցրել միավորներ խմբում բացի միմյանց դեմ խաղից Իտալիայում, որտեղ խաղը ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Կարծում եմ, որ մնացած երեք տուրերում ոչ իսպանացիները, ոչ էլ իտալացիները միավորներ չեն կորցնի, այդ պատճառով էլ ամեն ինչ որոշվելու է այստեղ և հիմա: Մեծ հաշվով Իտալիային հյուրընկալվելիս միայն հաղթանակ է պետք, քանի որ լրացուցիչ ցուցանիշներով հաշվի են առնում խփած — բաց թողած գոլերը, ինչը արդեն հիմա շատ լավ է իսպանացիների մոտ և ավելին, նրանք դեռ խաղալու են Լիխտեյնշտեյնի հետ ի տարբերություն իտալացիների: Լիխտեյնշտեյնին բոլորը հաղթում են 4:0, 5:0, 8:0 հաշիվներով, և ևս մեկ խաղը նրանց հետ ապահովում է իսպանացիները ավելի լավ գոլային տարբերությունը Իտալացիներից:

Իտալիայի հավաքականը ամենասարսափելի մրցակիցն է Իսպանիայի համար վերջին տասնամյակում: Իսպանիայի հավաքակին բազմիցս տարատեսակ մրցաշարերից դուրս են թողել հենց իտալացիները: Իսպանիայում բացահայտորեն վախում էին Իտալիայի հավաքականից, բայց այդ տենդենցը վերջնականապես վերացավ 2008 թվականին, որտեղ Եվրոպայի առաջնության քարորդ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարով հաղթեցին իսպանացիները: Չորս տարի անց Իսպանիան նորից հաղթեց Իտալիային այս անգամ Եվրոպայի առաջնության եզրափակչում: Բայց այդ օրվանից սկսած Իտալիան առավել հաճախ է հաղթում իսպանացիներին: Ավելին նրանք դուրս թողեցին Իսպանիային Եվրոպայի առաջնությունից:

Վերջին խաղերը այս թիմերի միջև կայացած հիմնականում ավարտվում են քիչ քանակությամբ խփած գոլերով` 1,2: Կարծում եմ խաղը արդյունավետ չի լինի: Համենայն դեպս Իսպանիային ոչ-ոքին ձեռք է տալիս և նրանք իսկապես վախում են Իտալիայից: Դա մեծ հետք կթողնի խաղի վրա: Կարծում եմ իսպանացիները շատ մեծ ուժերով չեն շարժվելու առաջ, ինչպես դա հիմնականում անում են: Ինձ իրականում դուր է գալիս, թե ինչպես է Իսպանիան խաղում Լոպետեգիի գլխավորությամբ: Շատ տեսանելի առաջընթաց կա Դել Բոսկեի երկար տարիների աշխատանքների ավարտից հետո: Ընտրական այս փուլում Իսպանիան իսկապես լավ տեսք ունի: Ու կարծում եմ, որ նրանք կլուծեն իրենց խնդիրները:

«Տոտալ քիչ» խաղադրույքը առաջինն է, որ գալիս է մտքներիս, սակայն գործակիցները այդ խաղադրույքի համար բավական քիչ են: Այդ իսկ պատճառով կարծում եմ կարելի է խաղալ. «ոչ-ոքի» կամ «Իսպանիայի հաղթանակը մեկ գնդակի տարբերությամբ»: Այդ պատճառով ինձ թվում է, որ 1:0, 1:1 կամ 2:1 հաշիվ է լինելու: Նման մի բան: Կարող է 0:0: Կարծում եմ Իսպանիան չի պարտվի, բայց և չի հաղթի գոլերի մեծ տարբերությամբ: Այդ պատճառով իմ խաղադրույքներն են. «Իսպանիայի հաղթանակ 1 գոլի տարբերությամբ» կամ «ոչ-ոքի»:

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Ընտրական փուլ. Եվրոպա
22:45/2 սպտ
Իսպանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
ԱԱ 2018. Ընտրական փուլ. Եվրոպա
22:45/2 սպտ
Իսպանիա - Իտալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ