Իսպանիա — Հարավային Կորեա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:30, 01 հնս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Զալցբուրգի «Ռեդ Բուլ Արենա — Վալս Զինցենհայմ» մարզադաշտում կայանալիք Իսպանիա — Հարավային Կորեա ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում մեծ քանակությամբ գոլեր չեն խփվելու: 

Բրազիլիայում իսպանացիները չկարողացան դուրս գալ խմբից: Կարող եմ պատկերացնել, որ նրանք Ֆրանսիայում ևս չեն կարողանա: Այժմ Իսպանիան ընկերական հանդիպում է անցկացնելու Հարավային Կորեայի հետ: Տեսել եմ Բոսնիայի դեմ իսպանացիների ցուցանիշները: Երկու ֆենոմենալ գոլ խփեց Նոլիտոն: Բացի այդ, իսպանացիները շատ ակտիվ սկսեցին առաջին կեսը, բայց ընդհանրապես նրանք թույլ տվեցին խաղալ մրցակցին և իհարկե, իրենք ևս խաղացին: Ինչպես ինձ է թվում, Հարավային Կորեայի հետ պատմությունն այլ է լինելու: Ինչպեց ցանկացած այլ ասիական հավաքական, Հարավային Կորեան շեշտը դնում է շարժման վրա, իսկ վարպետության և կարգի տարբերությունը աշխատում է փակել ինքնանվիրվածությամբ և տեղաշարժմամբ: Կարծում եմ` Իսպանիայի համար այս հանդիպումն ավելի դժվար կստացվի, քան բոսնիացիների հետ: Մինչ Եվրոն արդեն այդքան երկար չի մնացել: Կարծում եմ` իսպանացիները չեն պատրաստվում արագացնել իրադարձությունները: Բացի այդ, «Բարսելոնայի» խաղացողներին հանգստանալու հնարավորություն է տրվել, նրանք այժմ ևս չեն լինի, ամենայն հավանականությամբ, չեն խաղա նաև «Ռեալի» ու «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները:

Չեմ կարող ասել, որ Իսպանիան այդքան արդյունավետ թիմ է, այդ պատճառով կառաջարկեի այս խաղում խաղալ սակավագոլ հանդիպման վրա` ընդ որում տոտալ 3-ից քիչ գոլով: Ինձ թվում է, որ այս խաղում շատ գոլեր չեն լինի: Հարավային Կորեան կաշխատի խաղալ մրցակցից և զգուշավոր ֆուտբոլ է ցուցադրելու: Ինչպես ինձ է թվում, իրենք իսպանացիները առանձնապես չեն պատրաստվում արագացնել իրադարձությունները: Բոսնիայի հետ պատմությունը դժվար թե կրկնվի: Հարավային Կորեան Սպահիչ չունի, ով կարող է և՜ գոլ խփել, և՜ հեռացվել:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
18:30/1 հնս
Իսպանիա - Հարավային Կորեա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ