Իսպանիա – Գերմանիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
«Մանշաֆթը» ծանր ապտակ ստացավ ճապոնացիներից: Հանսի Ֆլիկի տղաները թերագնահատեցին մրցակցին, մսխեցին իրենց պահերը և պատժվեցին:
Այդ հանդիպումը չի կարելի հիմք ընդունել և դրանով գնահատել գերմանացիների ներուժը: Ամեն դեպքում, Ֆլիկի Գերմանիայից ավելին էի սպասում: Նոյերն ու ընկերներն իրենց ծանր կացության մեջ գցեցին: Բայց մենք գիտենք, թե էքստրեմալ պայմաններում ինչի է ընդունակ Բունդեսթիմը:
Եթե գերմանացիների պարտությունը չի կարելի չափանիշ համարել գնահատական տալու համար, ապա նույնը կարելի է ասել Իսպանիայի հաղթանակի մասին:
Ֆուրիա ռոխան գոլային ծարավը հագեցրեց Կոստա Ռիկայի հետ խաղում, բայց սա կարող է նաև բացասական ազդել թիմի վրա: Լուիս Էնրիկեի կոլեկտիվի ներուժը կերևա Գերմանիայի հետ մրցավեճում:
Գերմանիան նահանջելու տեղ չունի, հետևաբար, պետք է նետվի առաջ: Իսպանիան նույնպես ի զորու է գոլ խփել: Այս ամենը հաշվի առնելով՝ ընտրում եմ Գերմանիայի հաղթանակ և Իսպանիան գոլ կխփի խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: