Իսպանիա – Գերմանիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն․
Եվրոպայի առաջնությունը թևակոխել է վճռորոշ փուլ։ Առջևում քառորդ եզրափակիչներն են, և այսօր կխոսեմ դրանցից ամենասպասվածի մասին։ Իսպանիան և Գերմանիան ամբողջ Եվրոյի ընթացքում իրենց դրսևորեցին լավագույն կողմերով և մնացած ութի շարքում առանձնանում են իրենց «ուրախ» ֆուտբոլով։
Խմբային փուլն առանց կորուստների անցնելուց հետո իսպանացիները կանգ չառան և 1/8 եզրափակիչում կանգնեցրին Վրաստանի հավաքականի ընթացքը։ Վրացական հեքիաթն ավարտվեց՝ բախվելով Լուիս դե լա Ֆուենտեի թիմի գերհարձակողական խաղին։ Մրցակցի գոլին Իսպանիան պատասխանեց չորսով ու առանց խնդիրների շարժվեց առաջ։ Ընդ որում, «Կարմիր Ֆուրիան» համարձակվեց քառորդ եզրափակիչ դուրս գալ առանց որակազրկված գեթ մեկ ֆուտբոլիստի։ Հետևաբար, Գերմանիայի հետ խաղին Դե լա Ֆուենտեն կրկին կարող է ընտրել իր «սիրելի» մեկնարկային կազմը։ Անգամ հաշվի առնելով, որ Իսպանիան դուրս եկավ «մահվան» խմբից, այնտեղ հաղթեց և՛ Խորվաթիային և՛ Իտալիային, առաջիկա խաղն ամենաբարդն է լինելու։ Եթե խմբային փուլում սխալվելու իրավունք կար, ապա գերմանացիների հետ խաղում յուրաքանչյուր վրիպում կարող է ճակատագրական լինել։ Իսպանիայի երիտասարդ հավաքականն այս Եվրոյում կանցնի հոգեբանական ամրության ամենալուրջ թեստը։
Գերմանիան մի կերպ պահպանեց իր խմբի առաջին հորիզոնականը և խորը շունչ քաշելուց հետո վստահ հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ։ Թեպետ սկանդինավների հետ խաղում էլ եղավ դրվագ, որը կարող էր գերմանացիների սցենարը փչացնել։ Բայց VAR համակարգը միլիմետրանոց խաղից դուրս գտավ և Բունդեսթիմն ամեն ինչ գցեց իր տեղը։ Գերմանիան ևս չունի որակազրկված ֆուտբոլիստ։ Յուլիան Նագելսմանը Դանիայի հետ խաղում հանգիստ տվեց դեղին քարտ ունեցող Մաքսիմիլիան Միտելշտադտին՝ ձախ պաշտպանի դիրքում դաշտ դուրս բերելով Դավիդ Ռաումին։ Հավանաբար Իսպանիայի հետ խաղում առաջին րոպեներից կրկին կտեսնենք Միտելշտադտին։ Իսկ ում Նագելսմանը կվստահի հարձակման աջ եզրը, բարդ է ասել։ Լերոյ Զանեն իրեն առանձնապես չդրսևորեց և ավելի հավանական է, որ մեկնարկային կազմ կվերադառնա Ֆլորիան Վիրցը։
Չեմ ուզում հավատալ, որ մրցաշարի ամենաարդյունավետ թիմերը հետ կկանգնեն իրենց սկզբունքներից և կխաղան հաշվարկով։ Չեմ էլ կարծում, որ այդպես կլինի։ Խաղում երեք և ավելի գոլը պետք է որ հստակ աշխատող տարբերակ լինի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: