Իսպանիա – Ֆրանսիա: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 09 հլս 2024
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իսպանիա – Ֆրանսիա Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Գնալով ավելի բարդ է դառնում կանխատեսումներ անելը, չնայած տեղեկատվության պակաս չկա: Այս մրցավեճում խաղաոճերի բախում եմ սպասում: Չնայած կադրային կորուստներին, իսպանացիները չեն շեղվի իրենց ուղեծրից: Նրանք շարունակելու են վերահսկել գնդակը և փորձելու են դրվագներ որսալ, որպեսզի բացեն ֆրանսիական պաշտպանությունը: Չեմ բացառում, որ կստացվի, չէ որ նույն պորտուգալացիները բավականին պահեր ունեցան:

Այո՛, Ֆրանսիան գոլ բաց չի թողնում, բայց պաշտպանությունը կատարյալ չեմ համարի: Եռագույնների միջին գիծը դեռ նման հիասքանչ կիսապաշտպանության հետ չի բախվել, իսկ Ֆաբիան Ռուիսն ու Ռոդրին փայլուն Եվրո են անցկացնում: Դեշամը ցույց է տվել, որ իր համար կարևորն արդյունքն է, իհարկե, ձանձրալի է, որովհետև նման կազմով այդպիսի ֆուտբոլ խաղալը դիտարժան չէ:

Այս խաղում շեշտը կդնեմ Իսպանիայի վրա: Կարծում եմ՝ «Ֆուրիա Ռոխան» կկարողանա ճեղքեր գտնել մրցակցի պաշտպանությունում: Դաշտի կենտրոնում իսպանացիներն առավելություն կունենան, եզրերում էլ Յամալն ու Ուիլյամսը պետք է որ ուժասպառ անեն մրցակցի պաշտպաններին: Նույն Տեո Էրնանդեսն այնքան էլ լավ չի պաշտպանվում, նա ավելի շատ սիրում է միանալ գրոհներին: Դանի Օլմոն կրկին կարող է առանցքային դերակատարում ունենալ:

Եթե Ֆրանսիան հայտնվի պարտվողի դերում, ապա ստիպված է լինելու բացել խաղաքարտերը, բայց իսպանացիների դեմ բարդ կլինի:

Առաջարկում եմ Իսպանիայի հաղթանակ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/9 հլս
Իսպանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ