Իսպանիա – Ֆրանսիա․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 10 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Իսպանիա – Ֆրանսիա Ազգերի լիգայի եզրափակչի հանդիպման վերաբերյալ։

Վերջապես Ազգերի լիգան նոր հաղթող կունենա։ Միլանի «Սան Սիրո» ստադիոնում անցկացվելիք եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Եվրոյի ընթացքում աշխարհի չեմպիոնը տապալվեց, սակայն այն, ինչ արեց Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում, ուղղակի ֆանտասիկ էր։ Բելգիացիները հզոր առաջին խաղակես անցկացրին և շատերին թվաց, թե «Եռագույններն» արդեն դատապարտված են։ Բայց Դիդյե Դեշամն ու իր տղաներն այլ կարծիքի էին։ Ընդմիջումից հետո «Աքաղաղներն» այնպիսի տեմպ հաղորդեցին խաղին, որ շնչակտուր բելգիացիները չհասկացան, թե ինչ է կատարվում, իսկ երբ հասկացան, արդեն ժամանակ չէր մնացել։ Ազգերի լիգան այն վարկը չունի, դա բոլորն են գիտակցում։ Բայց այս դիմակայությունում ֆրանսիացիներն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ ներքին խոհանոցում այլևս խնդիրներ չունեն։ Պատահական չէր, որ հանդիպումից առաջ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հարցազրույց տվեց ու տողատակերով հասկացրեց, որ ընդունել է իր մեղքն ու անգամ պատրաստ է հեռանալ հավաքականից, եթե երկրպագուները շատ ցանկանան։

Բելգիայի հավաքականի հետ մրցավեճի 2-րդ կեսում մենք տեսանք այն Ֆրանսիային, որն իր ճանապարհին չի նկատում ոչ մեկին։ Գերագրեսիվ հարձակում, ակտիվ պրեսինգ, շլացուցիչ արագությամբ հակագրոհներ։ Այս ամենն, իհարկե, զարդարեց հանդիպումը, սակայն գլխիկոր թողեց շոկոլադի երկրի ֆանատներին։

Ինչպես միշտ, համակրելի բելգիացիներին ինչ-որ բան պակասեց հաջողության հասնելու համար։ Միգուցե Դե Բրույնեի և Լուկակուի զինակիցները չափից ավելի շուտ հավատացին հաջողությանը և պատժվեցին։

Բայց եկեք այս ֆոնի վրա չմոռանանք, թե կիսաեզրափակիչում ինչ արեց նաև Իսպանիան։ Չէ՞ որ «Ֆուրիա Ռոխան» պայքարից դուրս թողեց Եվրոպայի չեմպիոնին՝ ընդհատելով նրա հաղթական շարքը, որը բաղկացած էր 37 խաղից։

Լուիս Էնրիկեի թիմը կիսաեզրափակիչում շատ ուժեղ ֆուտբոլ խաղաց և իսկապես վրեժ լուծեց Եվրոյի համար։ Իսպանացիները գնդակից զրկել էին Իտալիայի հավաքականին և ստիպում էին ավելի շատ պաշտպանվել։

Իսպանիայի կազմում վառ աստղեր չկան, ի տարբերություն Ֆրանսիայի, բայց այստեղ գերակայում է թիմային խաղը։

Դժվար է այս դիմակայությունում առանձնացվել ֆավորիտի։ Հանդիպելու են 2 տարբեր խաղաոճեր դավանող թիմեր։ Իսկ սա էլ ավելի կգեղեցկացնի խաղը։

Ես կփորձեմ շարունակել շոուն և կընտրեմ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կդառնան գոլի հեղինակ տարբերակը։ Vbet-ն այդ խաղադրույքի համար սահմանել է 2.90 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/10 հկտ
Իսպանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ