Իսպանիա – Ֆրանսիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Զարմանալի է, որ գրեթե բոլոր փորձագետները հավատում են Իսպանիայի հավաքականի հաղթանակին։ Այո, իսպանացիները լավ հանդիպումներ են անցկացրել, սակայն Ալբանիային և Իտալիային հաղթել են 1։0 հաշվով։ Ջախջախել են Պորտուգալիայի հետ խաղում մեծ ուժեր ծախսած ու կարգով թույլ Վրաստանի հավաքականին 4։1 հաշվով, իսկ Գերմանիայի հավաքականի հետ խաղում, անկասկած, բախտը ժպտացել է իսպանացիներին։
Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը ոչնչով չի զիջում իսպանացիներին, նույնիսկ՝ գերազանցում է։ Թե՛ մարզչական, թե՛ ֆուտբոլիստների անհատական որակների առումով առավելությունը ֆրանսիացիների կողմն է։ Այո, շատ է նշվում, որ Ֆրանսիան խաղային իրավիճակներից գոլ չի խփել, բայց դա չի նշանակում, որ թիմը վատն է։ Այսպիսի մրցաշարերում կարևոր է արդյունքը։ Նույն վրացիների հետ խաղի վերջնամասում իսպանացիները կորցրել էին կենտրոնացվածությունը։ Ֆրանսիայի դեպքում այդպես չէ։ Դեշամի գլխավորած թիմը միայն 1 գոլ է բաց թողել՝ Լեհաստանի հետ խաղի 79-րդ րոպեին 11-մետրանոցից։
Ինձ թվում է, որ Իսպանիայի հավաքականի համար շատ դժվար է լինելու ֆրանսիացիների հետ խաղում։ Թե՛ պաշտպանվելիս, թե՛ հարձակվելիս իսպանացիները խնդիրներ են ունենալու։
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի փորձառու են։ Նրանցից շատերը՝ Մբապեն, Ժիրուն, Գրիզմանը, Կանտեն, հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն։ Իսպանիայի հավաքականի կազմում մեծ խաղերի փորձ շատ քչերն ունեն։ Բացի այդ, իսպանացիների պաշտպանությունում կադրային խնդիրներ կան։ Կարվախալն ու Լե Նորմանը որակազրկված են։ Հանդիպումը բաց կթողնի նաև Պեդրին, որը վնասվածք ունի։
Կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը կարող է հաղթել այս խաղում։ Ընտրում եմ Ֆրանսիայի ֆորա (0) խաղադրույքը՝ 2․05 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: