Իսպանիա – Ֆրանսիա։ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Ժամանակն աննկատ անցնում է և արդեն Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչների ժամանակն է։
Իսպանիայի հավաքականն ամենաէներգետիկ ու ամենաերիտասարդական ֆուտբոլն է ցուցադրում, ինտենսիվ ու լավ գրոհներով, սակայն այսպիսի թիմերը հազվադեպ են հասնում եզրափակիչ։ Իսպանիայի հավաքականին չեն օգնի հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Դանի Կարվախալը։ Հնարավոր է, որ Լե Նորմանին կկարողանա փոխարինել Նաչոն, իսկ Կարվախալի հարցում բարդ է լինելու։
Իսկ ահա Ֆրանսիայի պես թիմերը սովորաբար հեռու են գնում, քանի որ նրանք ունեն փորձ, վարպետություն, ռիթմ և ուժերը ճիշտ բաշխելու զգացողություն։ Հենց այդպես ֆրանսիացիները նախորդ փուլում հաղթեցին Պորտուգալիայի հավաքականին։ Ֆրանսիայի հավաքականի բոոր խաղացողները պատրաստ են հանդիպմանը։ «Աքաղաղների» հարձակման գիծը չի տպավորում այս մրցաշարում։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Ֆրանսիայի հավաքականն այս պահին ավելի պատրաստ է եզրափակիչ դուրս գալուն։
Իմ համակրանքն Իսպանիայի հավաքականի կողմն է, սակայն ունեմ ներքին զգացողություն, որ հաջորդ փուլ դուրս գալու է Ֆրանսիան։ Շատ գոլեր չեմ սպասում այս խաղում։
Ընտրում եմ Ֆրանսիան չի պարտվի ու խաղի գոլերի տոտալը 3,5-ից քիչ խաղադրույքը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: