Իսպանիա – Ֆրանսիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 09 հլս 2024
Անվանի մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Իսպանիա – Ֆրանսիա Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրո-2024-ը հասավ վերջնամասին՝ առջևում կիսաեզրափակիչ դիմակայություններն են: Մրցաշարի վճռորոշ խաղում հայտնվելու համար առաջինը կպայքարեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Շատերի կարծիքով Եվրոյի վաղաժամկետ եզրափակիչը կայացավ քառորդ եզրափակիչում: Ամենահետաքրքիր ֆուտբոլը ցուցադրող Իսպանիան և Գերմանիան իսկապես հավասար խաղ անցկացրին, բայց վերջում «Կարմիր Ֆուրիան» շոկի ենթարկեց ամբողջ Գերմանիային և սողոսկեց կիսաեզրափակիչ: Իհարկե, դա իր արժեքն ունեցավ: Հանդիպման հենց սկբից գերմանացիները չխնայեցին Լուիս դե լա Ֆուենտեի ֆուտբոլիստներին, ինչի հետևանքով Պեդրին ստացավ վնասվածք և այս Եվրոյում այլևս չի խաղա, իսկ Լամին Յամալը մի կերպ խուսափեց նույն ճակատագրից: Բացի այդ, Գերմանիայի արգելքը հաղթահարելու համար դեղին քարտ ստացան և որակազրկվեցին իսպանացիների չորս հիմնական պաշտպաններից երկուսը: Դանիել Կարվախալն ու Ռոբին լե Նորմանը բաց կթողնեն առաջիկա մրցավեճը: Լե Նորմանին հավանաբար կփոխարինի Նաչոն (կա նաև Ռոդրիի նահանջելու տարբերակը, բայց նա միանշանակ ավելի պետք է իր դիրքում), իսկ ով է խաղալու Կարվախալի փոխարեն աջ եզրում՝ իսկական հանելուկ է: Այդ որակի խաղացող Դե լա Ֆուենտեն պահեստայինների նստարանին հաստատ չունի:

Ֆրանսիան հերթական անշուք խաղն անցկացրեց ու կրկին կարողացավ առանց գոլ խփելու անցնել հաջորդ փուլ: Ընդ որում, Դիդյե Դեշամի թիմը համարձակվեց կիսաեզրափակիչ դուրս գալ առանց կորուստների: «Եռագույնների» կազմում չկա որակազրկված ոչ մի խաղացող, ինչը նշանակում է, որ Իսպանիայի հետ դաշտ դուրս կգան բոլոր ուժեղագույնները: Ֆրանսիայի հավաքականի երկրպագուներին անհանգստացրեց Կիլիան Մբապեի փոխարինումը Պորտուգալիայի հետ խաղի լրացուցիչ երկրորդ խաղակեսից առաջ, բայց Մադրիդի «Ռեալի» նորեկը մարզվում է թիմի հետ և, կարծես, կրկին կլինի մեկնարկային կազմում:

Թիմերի շանսերն այս փուլում գնահատել հնարավոր է, բայց բարդ է. ամեն ինչ պետք է փնտրել մանրուքներում, որոնց հանրագումարը սովորաբար տարբերություն է ստեղծում: Այո, Իսպանիան խաղով ավելի համոզիչ է, համենայնդեպս Դե լա Ֆուենտեի թիմի խաղին նայելն ավելի ակնահաճո է: Բայց դա չի նշանակում, որ իսպանացիները դրա շնորհիվ առավելություն կունենան: Ֆրանսիան ընտրել է մի գիծ, որով գնում է առաջ, և կիսաեզրափակիչում Դեշամն իր մարտավարությունից հետ չի կանգնի: Ֆրանսիացիների կատարմամբ մենք կրկին կտեսնենք չոր, հաշվարկով ֆուտբոլ, որն ընդունակ է զսպել Իսպանիայի հարձակվողական ներուժը:

Այո, Ֆրանսիան դեռևս չի հիացնում, բայց, կարծում եմ, այդ ֆուտբոլը փլեյ-օֆֆի վերջին փուլերում ավելի շատ շանսեր ունի, հետևաբար, Ֆրանսիան դուրս կգա եզրափակիչ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրո-2024
23:00/9 հլս
Իսպանիա – Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ