Իսպանիա — Չեխիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

17:00, 13 հնս 2016
«Спортфакт»-ի կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի Իսպանիա — Չեխիա հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/65-Z-BLVxqk

Ողջույն !

Չորրորդ խաղային օրվա հանդիպում` Իսպանիա — Չեխիա: Չեխայի հավաքականն ընտրական փուլում Եվրոյին մասնակցող հավաքականների մեջ ամենից շատ գոլերն է բաց թողել: Չեխերը 14 գոլ են ընդունել սեփական դարպասը: Հետաքրքիր է այն, որ 2012 թվականից սկսած, եթե վերցնենք Չեխիայի հավաքականի հանդիպումները, 23 գոլերից տասնյոթը թիմը բաց է թողել ընդմիջումից հետո:

Ինչ վերաբերում է իսպանացիներին, ապա մեծ նշանակություն չէի տա Վրաստանից կրած պարտությանը: Այդուհանդերձ տեսանելի էր, թե ինչպես թուլացված էին գործում Եվրոպայի գործող չեմպիոնները: Պիկեն ու Ռամոսը հենց այնպես էին խաղում, առջևի գծում բոլոր ուժեղագույնները չէին խաղում: Ինձ թվում է, որ իսպանացիները շանս ունեն նվազագույնը մինչև կիսաեզրափակիչ հասնելու, ընդ որում` նրանց ցանցը բարենպաստ է:

Բացի դրանից, 17 լավ գործակցով խաղադրույք կկատարեի, որ Մորատան կլինի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն: Առաջին հերթին` Իսպանիան Եվրոյի ֆավորիտներից մեկն է: Եթե թիմը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, ապա անցկացնում է նվազագույնը 6 հանդիպում, իսկ Մորատան հիմնական կենտրոնական հարձակվողն է, որն ամեն խաղին խաղալու է: Հաշվի առնելով հեշտ ցանցը` նա յուրաքանչյուր խաղում գոլ խփելու շանս է ունենալու, նա բավականին շատ է խփում: Ինձ թվում է, որ այսպիսի երկարաժամկետ խաղադրույքի համար 17 գործակիցը լավն է:

Կարծում եմ, որ այս խաղում իսպանացիներն իրենց ողջ հմայքով կներկայանան: Չեխերը հուսալի չեն: Նրանք մեծ խնդիրներ ունեն ոչ միայն պաշտպանությունում, այլև առջևում նույնպես այդքան վառ չեն գործում: Սովորաբար նրանք իրենց գրոհները եզրերով են կառուցում, բայց, ինչպես տեսանք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը խաղի որակի առումով անբավարար անցկացրեց, եզրերն այդքան էլ լավ չաշխատեցին:

Կարծում եմ, որ Իսպանիան կհաղթի, առանձնապես դրանում չեմ կասկածում: Այստեղ կարելի է խաղալ նաև երկրորդ խաղակեսում Իսպանիայի հաղթանակի վրա: Կարելի է նույնիսկ ռիսկի դիմել և խաղադրույք կատարել, որ իսպանացիները նվազագույնը երկու գոլ կխփեն:

Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ֆրանսիայից Արթուր Պետրոսյանն էր:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016
17:00/13 հնս
Եվրո-2016-ի լավագույն ռմբարկու
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. D խումբ. առաջին տուր
17:00/13 հնս
Իսպանիա - Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. D խումբ. առաջին տուր
17:00/13 հնս
Իսպանիա - Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. D խումբ. առաջին տուր
17:00/13 հնս
Իսպանիա - Չեխիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ