Իսպանիա – Անգլիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
Եվրոպայի 17-րդ առաջնությունը մոտեցավ ավարտին: Տպավորությունները հակասական են: Ամեն դեպքում, այս անգամ հիասթափություններն ավելի շատ էին, քան սպասելիքները, բայց այս ամենը մի փոքր մեղմեցին գեղեցիկ գոլերը: Ի դեպ, եթե խոսում ենք գոլերից, ապա անպայման պետք է շեշտենք, որ Եվրոն ժլատ էր նաև գոլերով: Դրա վառ ապացույցը լավագույն ռմբարկուների գոլերի քանակն է:
Բայց եկենք վերադառնանք եզրափակիչին:
Եվրոպայի գահի համար պայքարում խաչվելու են Իսպանիան և Անգլիան: Վերջին անգամ կողմերը Եվրոյում հանդիպել էին հեռավոր 1996-ին: Այն ժամանակ քառորդ եզրափակիչում անգլիացիները հաղթեցին հետխաղյա 11-մետրանոցներով: Ի դեպ, «Երեք առյուծների» այժմյան գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն այդ ժամանակ հիմնական կազմի խաղացող էր, նրա «Աստեղային ժամը» գալու էր կիսաեզրափակիչում (գերմանացիների հետ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում նա վրիպեց):
Վերադառնանք մեր օրեր: Անգլիան մրցաշարից առաջ գլխավոր ֆավորիտների թվում էր, բայց չափից ավելի պրագմատիկ ֆուտբոլով զայրացրեց երկրպագուներին: Սակայն Գարեթ Սաութգեյթն անտեսում էր դժգոհությունները, իսկ Անգլիան չէր շեղվում իր ուղեծրից:
Շատերը նշում են, որ Սլովակիայի հետ խաղում բախտը ժպտաց բրիտանացիներին, սակայն մենք գիտենք, որ բախտը միշտ ուժեղագույններին է ժպտում:
Քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում անգլիացիների մարզիչն անցավ 3 պաշտպանով դասավորությանը: Այս մտահղացումը տվեց իր արդյունքը: Հոլանդացիների հետ ֆավորիտն ավելի վստահ տեսք ուներ, չնայած առաջինը գոլ բաց թողեց:
Պատմության մեջ երկրորդ անգամ Անգլիան դուրս է գալիս Եվրոյի եզրափակիչ, ընդ որում, երկրորդ անգամ անընդմեջ և կրկին Սաութգեյթի գլխավորությամբ:
Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա այս երիտասարդ կոլեկտիվը ֆավորիտ չէր համարվում, բայց մեկ շնչով անցավ ամբողջ ճանապարհը:
Ի տարբերություն Անգլիայի, «Ֆուրիա Ռոխան» փլեյ-օֆֆում ավելի բարդ ցանցում էր հայտնվել: Լուիս Դե լա Ֆուենտեի անսամբլն ապացուցեց, որ պատրաստ է բարդ քննական շրջանին: Իսպանիան վառ, հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, շատ են կոմիբինացիոն գործողությունները, բավականին բարձր է խաղի որակը:
Եզրափակիչում բախվելու են երկու տարբեր խաղաոճեր: Իսպանիան սիրում է խաղալ գնդակով, ռեակտիվ եզրերի շնորհիվ պատռում է ցանկացած պաշտպանություն, միջին գիծն էլ շատ է տպավորում:
Պեդրիի վնասվածքն օգնեց Դանի Օլմոյին, որը հիանալի օգտագործեց իր շանսն ու մոտ է «Ոսկե խաղակոշիկը» նվաճելուն:
Դե լա Ֆուենտեի թիմը բարդ ճանապարհ է անցել և ֆանտաստիկ մարզավիճակում է, բայց անգլիացիների նման բալանսավորված ու պրագմատիկ թիմի դեռ չի հանդիպել: Անգլիան դեմ չի լինի դրվագներով գնդակը հանձնել մրցակցին, գայթակղել, իսկ հետո անակնկալ խոցել:
Կարծում եմ՝ առաջին խաղակեսն ավելի հետաքրքիր է լինելու, քան երկրորդը: Իհարկե, կախված նրանից, թե կողմերից որ մեկն առաջինը կհասնի հաջողության:
Եթե անգլիացիներն առաջինը գոլ խփեն, ապա շատ հնարվոր է, որ կչորացնեն խաղը, եթե հաջողության հասնեն իսպանացիները, ապա մոտավորապես կտեսնենք այն, ինչ տեսանք Նիդերլանդների հետ խաղում:
Մի քանի տարբերակ ունեմ. Անգլիան կդառնա չեմպիոն, խաղի գոլերի տոտալը 2-ից շատ, 2 թիմերն էլ գոլ կխփեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: