Իսպանիա – Անգլիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Գուցե տարօինակ թվա, բայց Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչում հանդիպելու է մրցաշարի ամենաբարդ մրցակցի՝ Անգլիայի հավաքականի հետ։ Նույնիսկ Գերմանիայի և Ֆրանսիայի նման բարձրակարգ հավաքականների հետ խաղերում իսպանացիները լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Թվում է, թե Անգլիայի հետ խաղում էլ հարձակողական ֆուտբոլը կերաշխավորի հաղթանակն իսպանացիների համար, բայց, կարծում եմ, որ Անգլիան դա թույլ չի տա։
Դժվար է ասել, թե որ հավաքականն է արժանի Եվրոպայի չեմպիոն դառնալուն։ Իսպանիան իսկապես փայլուն խաղ է ցուցադրել մրցաշարի ամբողջ ընթացքում։ Իսպանիայի հավաքականը չունի աստղային կազմ, բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ անկախ տարիքից ու դիրքից իր ներդրումն ունի թիմային խաղում։ Անգլիան, ընդհակառակը, այնքան աստղեր ունի կազմում, որ շատերին նույնիսկ խաղաժամանակ տալ չի հաջողվում։
Կարծում եմ, որ անգլիացիների համար կարևոր կլինի առաջին կեսում գոլ բաց չթողնելը։ Եթե Իսպանիան չկարողանա գոլ խփել առաջին կեսում, ապա հոգեբանական առավելությունը կլինի Անգլիայի հավաքականի կողմը։ Անգլիացիները կարող են լրացուցիչ ժամանակում թարմացնել կազմը, իսկ Իսպանիայի ռեսուրսները, իմ կարծիքով, այդ առումով ավելի սահմանափակ են։
Ընտրում եմ Անգլիան կդառնա Եվրոպայի չեմպիոն խաղադրույքը՝ 2․22 գործակցով։ Ինձ թվում է, որ ճնշումն ավելի մեծ է իսպանացիների վրա։ Անգլիան նախորդ Եվրոյի եզրափակիչում պարտվելուց հետո 3 տարի սպասել է այս շանսին։ Կարծում եմ, որ նրանք երկրորդ փորձից կհասնեն հաջողության։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: