Իսպանիա – Անգլիա։ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 14 հլս 2024
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիա – Անգլիա Եվրո-2024-ի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Մինչև Բեռլին հասան Իսպանիան ու Անգլիան։ Իսպանիայի հավաքականը հենց Գերմանիայի մայրաքաղաքից է սկսել պայքարը Եվրոյում ու 3։0 հաշվով հաղթել է խորվաթներին։ Գուցե անգլիացիների դեմ խաղում խոշոր հաշվով հաղթանակ պետք չէ սպասել, կբավարարի նաև նվազագույն առավելությունը, սակայն ինչպե՞ս հասնել դրան։ Եթե եզրափակիչ դուր գային հոլանդացիները, Իսպանիան կլիներ ակնհայտ ֆավորիտ, թեև այս խաղում էլ բուքմեյքերները նրանց են տալիս նախապատվությունը։

Անհետաքրքիր ու «չոր» Անգլիայի հավաքականը մեկ անգամ տպավորել է, և դա Նիդերլանդների դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղակեսում էր։ Երեք խաղ անընդմեջ անգլիացիներն առաջինն են գոլ բաց թողել ու հասել հաղթանակի։ Ոմանց դուրս է գալիս նրանց ոճը, ոմանց՝ ոչ։ Ոմանց համար կարևոր է արդյունքը, ոմանց հոգեհարազատ է ստեղծագործությունը:

Հանդիպելու են երկու տարբեր մշակույթներ, երկու շատ տարբերվող կոլեկտիվներ ու մարզիչներ։ Իմ համակրանքն Իսպանիայի կողմն է, սակայն սա եզրափակիչ է։ Այս խաղում կարող է լինել ամեն բան։

Կարծում եմ՝ Անգլիան վառ ու բարձր ֆուտբոլ չի խաղա, ինչպես դա անում էր Նիդերլանդների դեմ։ Գարեթ Սաութգեյթը դարձյալ կմիացնի մրցակցին զսպող ռեժիմը։ Փաստ չէ, որ Իսպանիան գերակտիվ է լինելու առաջին րոպեներից։ Սխալի գինը շատ թանկ է լինելու այս խաղում։

Ընտրում եմ առաջին խաղակեսը կավարտվի ոչ-ոքի խաղադրույքը։ Կարելի է դիտարկել նաև ոչ-ոքի տարբերակն ամբողջ խաղի համար։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ