Իսպանիա – Անգլիա։ Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 14 հլս 2024
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Իսպանիա – Անգլիա Եվրո-2024-ի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Եզրափակիչում նախապատվությունը տալիս եմ իսպանացիներին։ Իսպանիայի հավաքականը, անկասկած, արժանի է այս տիտղոսին։ Իսպանացիները խաղում են, այլ ոչ թե տանջվում կամ տառապում։ Շատերը հավատում էին, որ Ֆրանսիան կկանգնեցնի իսպանացիներին, բայց նրանց նույնիսկ արագ գոլը չօգնեց։ Յամալը ֆանտաստիկ գոլ խփեց։ Պետք է նշել նաև, որ Պեդրիի վնասվածքը ճանապարհ բացեց Դանի Օլմոյի համար։ Նա կարողանում է գոլեր ստեղծել։

Անգլիան անկախ ամեն ինչից հասավ եզրափակիչ, բայց ի՞նչ կարելի է ասել այս թիմի մասին։ Հոլանդացիների հետ լավ անցկացրեցին առաջին խաղակեսը, բայց հետո սկսեցին տանջվել։ Արդյունքում՝ թիմին օգնեցին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները։ Հանդիպման վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Ուոտկինսը։ Այնուամենայնիվ, եզրափակիչում Անգլիան նորից կփորձի չորացնել խաղը։

Կարծում եմ, որ Իսպանիան չի փոխի իր խաղաոճը։ Նրանք կտիրենք նախաձեռնությանը և կփորձեն եզրերով ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Վստահ եմ, որ նրանց կհաջողվի գոլ խփել։ Վստահ չեմ, որ անգլիացիները կկարողանան պատասխան գոլ խփել։ Իսպանիան կորուստներ չունի։ Շատ կարևոր է, որ շարք է վերադառնում Կարվախալը։ Նա իր եզրում որևէ մեկին շնչելու հնարավորություն չի տա և կօգնի թիմակիցներին առջևի գծում։

Ընտրում եմ Իսպանիայի հաղթանակը՝ 2․55 գործակցով։ Օլմոն, Յամալը և Ուիլյամսը կվճռեն խաղի ելքը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ