Իսպանիա – Անգլիա։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն․
Մոտեցավ ավարտին հերթական խոշոր ֆուտբոլային իրադարձությունը։ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում մնացել է անցկացնել եզրափակիչ հանդիպումը։ Հին աշխարհի ուժեղագույն հավաքականի կոչման համար կպայքարեն Իսպանիայի և Անգլիայի հավաքականները։
Ծայրաստիճան տարբեր ֆուտբոլ դավանող այս թիմերը վճռորոշ խաղի ճանապարհին տարբեր փորձությունների միջով անցան։ Հատկապես դա վերաբերում է անգլիացիներին, որոնք փլեյ-օֆֆի բոլոր երեք խաղերում փրկիչ կամ հաղթական գոլը խփեցին վերջնամասում։ Նախ Ջուդ Բելինգեմն ավելացված 5-րդ րոպեին հիասքանչ գոլով իր թիմին փրկեց Սլովակիայի հետ 1/8 եզրափակիչում, հետո Բուկայո Սական 80-րդ րոպեին Անգլիային ոչ-ոքի պարգևեց Շվեյցարիայի հետ քառորդ եզրափակիչում, ապա Օլի Ուոթքինսն ավելացված առաջին րոպեին խփեց Նիդերլանդների հետ կիսաեզրափակիչի հաղթական գնդակը։ Նման արկածներից հետո Անգլիան, թվում է՝ իրավունք չունի տանուլ տալ եզրափակիչը։ Բայց, այդպես էին ասում նաև երեք տարի առաջ, երբ Գարեթ Սաութգեյթի թիմը, ըստ էության, տնային Եվրոյի եզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային։ Հիմա Սաութգեյթի Անգլիան շատ է փոխվել՝ թե կազմով, թե խաղով։ Վառ, հարձակողական ֆուտբոլ այլևս չկա, փոխարենը եկել է չոր հաշվարկը, որը մինչև հիմա աշխատում է (համենայնդեպս, ըստ արդյունքի), բայց անվերջ փրկվել կամ հաղթել վերջին րոպեներին հնարավոր չէ։
Իսպանիան, հակառակը՝ մրցաշարի մեկնարկից կասկած չէր թողնում, որ արժանի է հաջորդ փուլ դուրս գալուն։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմն առայժմ միակն է, որը հաղթել է բոլոր խաղերում և միայն Գերմանիայի հետ քառորդ եզրափակիչում «Կարմիր Ֆուրիան» դա արեց լրացուցիչ ժամանակում։ Դա թերևս միակ խաղն էր, որտեց Իսպանիայի երկրպագուները կասկածներ ունեին վերջնական արդյունքի վերաբերյալ։ Մյուս խաղերում, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ կիսաեզրափակիչում, իսպանացիներն ակնհայտորեն ուժեղ էին իրենց մրցակիցներից։ Դե լա Ֆուենտեն կրկին կարող է հույս դնել Դանի Կարվախալի և Ռոբին լե Նորմանի վրա, որոնք կրեցին մեկխաղյա որակազրկումը։ Ասել է թե, Իսպանիան պաշտպանությունում կվերադառնա իր սովորական կազմին։
Յուրաքանչյուրն ունի իր արժանիքներն ու թերությունները։ Իսպանիայի առավելությունները փոքր-ինչ ավելի են, բայց Եվրոպայի առաջնության եզրափակիչում երբեք ֆավորիտ չի լինում, համենայնդեպս, մինչև մեկնարկը։ Հետևաբար, բարդ գուշակությունների հետևից չընկնենք․ առաջարկում եմ ընտրել «Երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը։ Առնվազն մեկական անգամ միմյանց դարպասը գրավել թիմերն ավելի քան ընդունակ են։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: