Իսպանիա – Անգլիա։ Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը
Կարծում եմ՝ տարատեսակ նախապատմությունների կարիք չկա։ Անգլիայի հավաքականն այս մրցաշարի ամենաքննադատվող թիմն է, սակայն հասել է եզրափակիչ։ Ի դեպ, անգլիացիները որակյալ ֆուտբոլ ցուցադրեցին Նիդերլանդների դեմ կիսաեզրափակիչի խաղում։ Ընդհանրապես, այդ հանդիպումը լավագույնը կանվանեի Եվրո-2024-ում։
Իսպանացիները շարունակում են իրենց ճանապարհորդությունը՝ հիմնվելով նրա վրա, որ մրցակիցներին զրկում են գնդակից։ Դա հատկապես գեղեցիկ ստացվեց Ֆրանսիայի հավաքականի դեմ նախորդ խաղում։ Տեսնենք, թե ինչպես կստացվի եզրափակիչում։
Դաշտ են վերադառնում որակազրկված իսպանացի պաշտպանները։ Անգլիայի խնդիրը կրեատիվության պակասն է, սակայն դա մի քանի օրում չի շտկվի։ Սակայն կարելի է գոլ խփել նաև առանց կրեատիվության։ Սա եզրափակիչ է, որտեղ գնդակին ամեն մի հպումը կունենա մեծ նշանակություն։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ Իսպանիան ավելի լավն է ու ֆավորիտ է այս խաղում։ Ենթադրում եմ, որ իսպանացիները կնվաճեն տիտղոսը։ 10 բալային համակարգով վստահությունս 7 է։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: