Իսպանիա – Անգլիա։ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:00, 14 հլս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Իսպանիա – Անգլիա Եվրո-2024-ի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Պետք է ընդունենք, որ Անգլիայի հավաքականը չնայած իր ցուցադրած ֆուտբոլին, մրցաշարի ընթացքում աստիճանաբար լավ մարզավիճակ է հավաքել։ Ամեն դեպքում քառորդ եզրափակիչում չկար այն սարսափելի իրավիճակը, ինչ առաջին 4 խաղերում։ Կիսաեզրափակիչում էլ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն իր լավագույն հանդիպումն անցկացրեց։ Բայց արդյոք Անգլիան շանսեր ունի Իսպանիայի դեմ խաղում։ Իհարկե, ոչ։

3 սցենար եմ տեսնում այս հանդիպման համար։ Առաջինը՝ Իսպանիան կհաղթի հիմնական ժամանակում։ Երկրորդը՝ Իսպանիան կհաղթի լրացուցիչ ժամանակում, որտեղ ֆիզիկապես նրանք ավելի լավ վիճակում կլինեն, քան մրցակիցը։ Երրորդն էլ՝ Իսպանիան կհաղթի հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ իսպանացիների դարպասապահ Ունայ Սիմոնն ավելի արդյունավետ է գործում։ Այս մրցաշրջանում նա հետ է մղել 5 հարվածներից 4-ը։

Իսպանիան երիտասարդներով համալրված հիանալի թիմ ունի։ Նրանք լրիվ այլ մակարդակի խաղ են ցուցադրում։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ եզրափակիչում կհաղթի Իսպանիան։ Ռոդրիի, Կարվախալի, Ֆաբիանի և Յամալի հետ Իսպանիայի հավաքականը գերազանցում է Անգլիային, որն ունենալով հարձակման գծում ուժեղ ֆուտբոլիստներ, կարելի է ասել, անտիֆուտբոլ է ցուցադրում։

Իսպանիան կհաղթի Անգլիային, եթե արտասովոր որևէ բան տեղի չունենա։ Իսպանիայի հավաքականը կարողանում է լավ անցկացնել այսպիսի հանդիպումները։ Իսպանացիները բոլորից շատ են դարձել Եվրոպայի չեմպիոն՝ 3 անգամ։ Անգլիայի հավաքականը երբեք չի նվաճել այս տիտղոսը։ Անգլիացիները միայն մեկ անգամ են հասել եզրափակիչ։

Իսպանացիները մեկ օր ավելի են ունեցել եզրափակիչին պատրաստվելու համար։ Պեդրին պատրաստ կլինի այս խաղին։ Ամենակարևորն այն է, որ կազմ է վերադառնալու Կարվախալը։ Կիսաեզրափակիչում իսպանացիների հենց աջ եզրն էր ամենախոցելի կետը։

Ընտրում եմ Իսպանիայի հաղթանակը՝ 2․55 գործակցով։ Ընտրում եմ նաև Իսպանիան կդառնա Եվրոպայի չեմպիոն խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Խաղի ելքի վերաբերյալ ևս մեկ կանխատեսում ունեմ․ Իսպանիան չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ՝ 1․60 գործակցով։ Ընտրում եմ նաև դեղին քարտերի տոտալը 5-ից քիչ խաղադրույքը՝ 1․32 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
23:00/14 հլս
Իսպանիա – Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ