Իսպանիա — Ալբանիա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի Իսպանիա — Ալբանիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում հյուրերը չեն թողի մրցակցին խոշոր հաշվով հաղթանակ տանել։

Իհարկե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների մտքերում հիմա այդքան էլ ֆուտբոլը չէ, որքան աջակցությունը Ժերարդ Պիկեին։ Կատալոնյան հանրաքվեն թե՛ անմիջական, թե՛ ոչ անմիջական կերպով ազդեց Իսպանիայի հավաքականի խաղին պատրաստվելու վրա։ Իսպանական մամուլը բացառապես գրում է այդ մասին։ Պիկեն արցունքն աչքերին հայտարարում է, որ պատրաստ է հեռանալ ազգային հավաքականից։ Մի խոսքով, դժվար է իսպանացիներին պատրաստվել այս խաղին։ Այստեղ պետք է ավելացնել նաև այն փաստը, որ իսպանացիների մարզումը ընդհատվեց Պիկեի հասցեին սուլոցների պատճառով։ Պետք է այս ամենը ազդի Ալբանիայի և Իսրայելի դեմ խաղերի նախապատրաստմանը։

Ալբանացիները պայքարող և չզիջող թիմ ունեն։ Իսպանիան դժվար հաղթանակ տարավ հյուրընկալվելիս նրանց նկատմամբ ՝ հաղթելով ընդամենը 2։0 հաշվով։ Այնտեղ մրցակցին կոտրեցին երկրորդ կեսում։ Խաղամակարդակների տարբերությունը զգացվեց, և Իսպանիան բարձր կարգի շնորհիվ հաղթեց ընտրական մրցաշարի մեկնարկում։

Հիմա Իսպանիան հասկանում է, որ միավորներ կորցնել չի կարելի։ Իտալիային խոշոր հաշվով հաղթելուց հետո իսպանացիները պետք է հաղթեն նախ ալբանացիներին, իսկ հետո Իսրայելին։ Սակայն հիմա արդեն եթե իսպանացիները հաղթեն Ալբանիային, կերաշխավորեն իրենց համար առաջին հորիզոնականը, քանի որ Իտալիան նույնիսկ հասնելու դեպքում լրացուցիչ ցուցանիշներով կզիջի Իսպանիային։

Դժվարին հանդիպում է սպասվում, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ։ Ալբանացիները կպարտվեն, բայց չեմ կարծում խոշոր հաշվով։ Կվերցնեմ «Ալբանիա ասիական հանդիկապ (+3)» խաղադրույքը 1,74 գործակցով։

Օրդինար: Վերադարձ
ԱԱ 2018․ Ընտրական փուլ․ Եվրոպա
22:45/6 հկտ
Իսպանիա - Ալբանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ