Իսպանական էքսպրեսս. Խաղում ենք 5,15 գործակցով

23:45, 29 հնվ 2017
Իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք Լա լիգայի 20-րդ տուրի 3 հանդիպում: Կմրցեն «Ալավես» — «Աթլետիկո», «Բետիս» — «Բարսելոնա» և «Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ» զույգերը:

«Ալավես» — «Աթլետիկո»

Այս թիմերի միջև կայացած առաջին շրջանի խաղն ավարտվեց 0:0 հաշվով: «Աթլետիկոն» անթիվ-անհամար պահեր ստեղծեց, բայց այդպես էլ չկարողացավ դրանցից գոնե մեկը գոլի վերածել:

Սիմեոնեի թիմը այնքան էլ լավ մրցաշրջան չի անցկացնում: Այո, ՉԼ-ում և Իսպանիայի գավաթում, որտեղ թիմն արդեն հասել է կիսաեզրափակիչ, «աթլետները» լավ են հանդես գալիս, բայց առաջնությունում ընդամենը չորրորդն են: Չեմպիոնական մրցավազքին Սիմեոնեի թիմը դժվար թե մասնակցի: Գլխավոր խնդիրը մեկն է՝ դուրս չգալ Չեմպիոնների լիգայի գոտուց:

«Ալավեսի» համար մրցաշրջանը շատ հաջող է ընթանում: Թիմը առաջին տուրերում «Նոու Կամպում» սենսացիոն հաղթանակ տարավ «Բարսայի» նկատմամբ (2:1): Առաջնությունում Լա լիգայի նորեկը 13-րդն է, իսկ Իսպանիայի գավաթում հասել է ոչ ավել ոչ պակաս կիսաեզրափակիչ: Հրաշալի արդյունք է:

Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» կարգով ու թիմային խաղով մի գլուխ բարձր է տանտերերից: Սիմեոնեի թիմն արդեն շատ է միավորներ կորցրել: Հերթական կորուստը կարող է «հնդիկներին» դուրս թողնել չեմպիոնլիգյան գոտուց: Տոտալ 4,5-ից քիչ գոլով առաջարկում ենք «Աթլետիկոյի» հաղթանակը: Գործակիցը 1,73 է:

«Բետիս» — «Բարսելոնա»

«Բարսելոնան» շարունակում է կրնկակոխ հետապնդել «սերուցքայիններին»: Կատալոնացիները լավ մարզավիճակ են հավաքել: Փոխարենը «Ռեալի» մոտ խաղային լուրջ անկում է նկատվում, ինչը նշանակում է, որ Էնրիկեն ու նրա ֆուտբոլիստները պետք է հնարավորինս շատ միավորներ հավաքեն և կորուստներ չունենան:

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա թիմի միակ խնդիրը Լա լիգայում տեղը պահպանելն է: Մրցաշարային աղյուսակում անդալուսցիները տասնչորսերորդն են, ինչը նշանակում է, որ Վիկտոր Սանչեսի թիմը հաջող է կատարում իր առաջադրանքը:

Այստեղ ամեն ինչ «Բարսայի» օգտին է խոսում՝ վիճակագրությունը, ավելի բարձր կարգը, լավ մարզավիճակը, ավելի լուրջ նպատակներն ու հավակնությունները, ֆուտբոլիստների անհատական վարպետությունը: Եթե կատալոնացիները ցանկանում են պահպանել չեմպիոնական տիտղոսը, ապա այսպիսի թիմերի դեմ սայթաքելու իրավունք չունեն, թեկուզ դրսում:

Առաջարկում ենք ««Բարսելոնան» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի — Այո» խաղադրույքը: «Բետիսը» շատ է բաց թողնում, իսկ «Բարսան» խփած 51 գնդակով Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմն է: Գործակիցը 1,75 է:

«Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ»

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում»: Կադրային ու խաղային լուրջ խնդիրներ ունեցող «Ռեալը» կընդունի բավական լավ հանդես եկող «Ռեալ Սոսյեդադին»:

Մադրիդյան ճամբարում վիճակը շատ տխուր է: Մարսելո, Կարվախալ, Պեպե, Վարան, Մոդրիչ, Բեյլ, Խամես: Այս ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով առաջիկա խաղում չեն կարող օգնել «արքայական» ակումբին: Պատահական չէ, որ 40 անպարտելի հանդիպում անցկացնելուց հետո մադրիդցիները սկսեցին մեկը մյուսի հետևից ձախողել խաղերը: Նախ առաջնությունում պարտություն «Սևիլիայից» (1:2), ապա Զիդանի թիմը Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում չկարողացավ հաղթահարել «Սելտայի» արգելքը՝ վիգոցիներին 2 խաղերի արդյունքում զիջելով ընդհանուր 3:4 հաշվով: Զիդանը լուրջ քննադատության տակ է: Ռոնալդուն ու Բենզեման խաղադաշտում չեն երևում, իսկ Դանիլոն պատուհաս է դարձել «սերուցքայինների» գլխին: Մի խոսքով, «Ռեալում» վիճակը շատ բարդ է:

«Ռեալ Սոսյեդադի» մոտ ամեն ինչ հրաշալի է ընթանում: Մրցաշրջանի մեկնարկում ոչ ոք չէր սպասում, որ Սան Սեբաստիանի թիմն առաջին շրջանի ավարտից հետո «Աթլետիկոյի» հետ կունենա հավասար միավորներ (35) և կպայքարի Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար: Բասկերը լավ են հասկանում, որ «Ռեալը» խաղային, հոգեբանական ու կադրային լուրջ խնդիրներ ունի, և կփորձեն ստեղծված իրավիճակից առավելագույնը քաղել:

Այնուամենայնիվ, «Ռեալը» մնում է «Ռեալ»: Պրիմերայի առաջատարը սեփական դաշտում ակնհայտ ֆավորիտ է, բայց այն, որ հաղթանակը Զիդանի թիմին հեշտ չի տրվի, նույնպես ակնհայտ է: «Սոսյեդադը» կպայքարի մինչև վերջ: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ: «Ռեալ Սոսյեդադ» (+2)» խաղադրույքը: Չի բացառվում, որ հյուրերը նույնիսկ միավորով հեռանան Մադրիդից, իսկ հակառակ դեպքում դժվար թե խոշոր հաշվով պարտություն կրեն: Գործակիցը 1,70 է:

Էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում ստացանք 5,15 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
19:15/28 հնվ
«Ալավես» — «Աթլետիկո»
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
15:00/29 հնվ
«Բետիս» — «Բարսելոնա»
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
23:45/29 հնվ
«Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ