Իսպանական էքսպրեսս. «Վիլյառեալը» կհաղթի, կատալոնական դերբին գոլառատ կստացվի

00:00, 14 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իսպանական էքսպրեսս» բաժնում կդիտարկենք Արքայական գավաթի այսօր կայանալիք երկու հանդիպում: «Վիլյառեալը» կհյուրընկալի Բիլբաոյի «Աթլետիկին», «Էսպանյոլը» եւ «Բարսելոնան» կմրցեն «Կորնելյայում»:

Բասկերը հյուրընկալվելու են «Վիլյառեալին»: Էռնեստո Վալվերդեի թիմը Պրիմերայի վերջին խաղում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Սեւիլիային»: Ընդհանրապես, ազգային առաջնությունում Բասկոնիայի գլխավոր թիմն այդքան էլ հաջող հանդես չի գալիս: Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա թիմը վերջին շրջանում հիանալի է խաղում: Վերջին վեց տնային խաղերում «դեղին սուզանավը» հաղթել է: Կարծում եմ՝ առաջին խաղում 2:3 հաշվով կրած պարտությունն էլ ավելի առաջ կմղի տանտերերին եւ նրանք կկարողանան հաղթել եւ դուրս գալ գավաթի խաղարկության հաջորդ փուլ: Ընտրում եմ «Վիլյառեալի» հաղթանակ խաղադրույքը:

«Բարսելոնան» էլ առանց որեւէ ինտրիգի կրկին կհանդիպի «Էսպանյոլին»: Այս թիմերի առաջին հանդիպումը բավական էմոցիոնալ ստացվեց: «Աքլորների» կազմում որակազրկած են Դիոպն ու Պերեսը: Բայց չեմ կարծում, որ Լուիս Էնրիկեի թիմը շատ ուժ ծախսի այս խաղում: Ամեն դեպքում, չեմ բացառում գոլառատ հանդիպումը: Պրիմերայի շրջանակներում կայացած դերբիում գոլեր չգրանցվեցին, բայց այս անգամ կարելի է ավելի բաց ու ուրախ ֆուտբոլ ակնկալել: Ընտրում եմ ՏՇ 2,5 գոլ տարբերակը:

Էքսպրես: Պարտված
Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ
23:30/13 հնվ
«Վիլյառեալ» - «Աթլետիկ»
Արքայական գավաթ, 1/8 եզրափակիչ
00:00/14 հնվ
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ