Իսպանական էքսպրեսս. «Սելտան» կհաղթի «Սեւիլիային», Բենզեման կխփի հանդիպման առաջին կամ վերջին գնդակը
«Սելտա» — «Սեւիլիա»
Ինչպես ենթադրվում էր, «Սելտան» կկենտրոնանա առաջնության հանդիպման վրա: Այսօր համոզված եմ, որ «Սելտան» ուժեղ դիմադրություն ցույց կտա «Սեւիլիային»: Էմերիի թիմը այս առաջնությունում չափազանց վատ է հանդես գալիս հյուրընկալվելիս, իսկ «Սելտան» էլ տնային թիմի համբավ է ստացել՝ չնայած կարողացավ մրցակցի հարկի տակ հաղթել «Աթլետիկոյին» ու դուրս գալ կիսաեզրափակիչ:
«Սեւիլիան» իր ամբողջ ուժերը ծախսել է գավաթային հանդիպման վրա, իսկ «Սելտան» համեմատաբար ավելի թարմ տեսք կունենա, իսկ Վիգոյում միշտ էլ մրցակիցներին բարդ է եղել խաղալը, քանզի ցածրադիր քաղաք է ու ծովին մոտ է գտնվում: Բացի այդ, եվրագավաթներ մտնելու համար գալիսիացիներին մնում է առաջնությունում բարձր դիրք զբաղեցնելը: Հետեւաբար, կարելի է ռիսկի դիմել ու խաղադրույք կատարել «Սելտայի» հաղթանակի վրա: «Սեւիլիան» երկար ժամանակ չի պարտվել, իսկ անպարտելի հանդիպումների շարքը վաղ թե ուշ կավարտվի: «Սելտան» վճռական է տրամադրված եւ պետք է, որ ռեւանշ վերցնի «Սեւիլիայից»:
«Գրանադա» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղի համար եւս ռիսկային տարբերակ կառաջարկեմ. Կարիմ Բենզեման կխփի հանդիպման առաջին կամ վերջին գնդակը: Նկատելի է, թե որքան լավ մարզավիճակ է հավաքել ֆրանսիացին՝ հատկապես իր հայրենակից Զինեդին Զիդանի գլխավոր մարզիչ դառնալուց հետո: Զիզուի գլխավորությամբ անցկացված 4 խաղերում Բենզեման 6 գնդակ է խփել: Բացի այդ, «Գրանադան» համարվում է Բենզեմայի սիրելի թիմերից մեկը: Անդալուսցիների դեմ անցկացրած 8 խաղերում Կարիմը խփել է 7 գնդակ:
Պետք է նշել նաեւ, որ «Ռեալի» վերջին 7 խաղերից հինգում այս խաղադրույքն աշխատել է: Նախորդ տուրում Ռոնալդուն չհիասթափեցրեց ու 2 գոլ եւ ավելին խփեց, հուսամ՝ Բենզեման եւս կարդարացնի իմ սպասելիքները:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: