Իսպանական էքսպրեսս. «Սեւիլիան» վստահ հաղթանակ կտոնի, «Վալենսիան» ու «Լաս Պալմասը» կփոխանակվեն գոլերով

00:00, 22 հնվ 2016
Խաղում է
Հերթական իսպանական էքսպրեսսի շրջանակում դիտարկում ենք Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի երկու հանդիպումներ: «Վալենսիան» կընդունի «Լաս Պալմասին», իսկ «Սեւիլիան»՝ «Միրանդեսին»: 

«Վալենսիա» — «Լաս Պալմաս» 

Ի տարբերություն առաջնության՝ Գարի Նեւիլի գլխավորությամբ «Վալենսիան» դեռեւս վստահ է հանդես գալիս Իսպանիայի գավաթի խաղարկությունում: Նախորդ փուլում թիմը ջախջախեց «Գրանադային»: Այս անգամ մրցակիցը եւս կարգով բավականաչափ ցածր է՝ «Լաս Պալմասը»: Բայց ի տարբերություն «Գրանադայի»՝ «Լաս Պալմասը» կարող է պայքարել «չղջիկների» դեմ, ինչը ապացուցեց առաջնությունում կայացած հանդիպումը: «Մեստալյայում» կայացած խաղում գրանցվեց 1:1 հաշիվը՝ չնայած այն ժամանակ «Վալենսիան» մարզում էր Նունու Էշպիրիտու Սանտուն եւ թիմը վատ վիճակում էր գտնվում:

Երկու թիմերն էլ վերջին ժամանակահատվածում բավականաչափ շատ են աչքի ընկնում, այդ պատճառով առաջարկում եմ խաղադրույք կատարել, որ թիմերը կփոխանակվեն գոլերով:

«Սեւիլիա» — «Միրանդես» 

Այստեղ ակնհայտ ֆավորիտ կա եւ դա իհարկե «Սեւիլիան» է: Ունաի Էմերիի թիմը կարգով գերազանցում է երկրորդ լիգան ներկայացնող թիմին, խաղում է սեփական հարկի տակ, որտեղ ընթացիկ մրցաշրջանում ֆանտաստիկ ցուցանիշներ է գրանցել: Այս մրցաշրջանում «Ռամոն Սանչես Պիսխուանում» պարտություն են կրել «Բարսելոնայի», «Ռեալի» ու «Յուվենթուսի» պես թիմերը: Այդ պատճառով, կարծում եմ, որ «Սեւիլիան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ կտոնի երկրորդ լիգան ներկայացնող «Միրանդեսի» նկատմամբ: Հետեւաբար, առաջարկում եմ խաղադրույք կատարել «Սեւիլիայի» (-1,75) ֆորայով հաղթանակի վրա:

Էքսպրես: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
23:00/21 հնվ
«Վալենսիա» - «Լաս Պալմաս»
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:00/22 հնվ
«Սեւիլիա» - «Միրանդես»
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ