Իսպանական էքսպրեսս. «Սեւիլիան» տնային հաղթանակ կտանի, «Ռեալն» ու «Լեւանտեն» արդյունավետ խաղում կփոխանակվեն գոլերով

00:00, 03 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգն» «Իսպանական էքսպրեսսի» շրջանակներում դիտարկում է 3 հանդիպում: Լա Լիգայի 27-րդ տուրում կկայանան հետեւյալ հանդիպումները. «Սելտա» — «Վիլյառեալ», «Սեւիլիա» — «Էյբար» եւ «Լեւանտե» — «Ռեալ Մադրիդ»: 

«Սելտա» — «Վիլյառեալ» 

«Սելտան» վերջապես սկսեց հաղթանակներ արձանագրել: Առաջնության վերջին երկու խաղերում թիմը հաղթել է եւ դրա շնորհիվ վերադարձավ 5-րդ հորիզոնական: «Վիլյառեալը» վստահորեն ընթանում է 4-րդ տեղում, եւ ընդ որում «դեղին սուզանավն» այժմ արդեն երկու միավորով է զիջում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Մադրիդի «Ռեալին»:

Դժվար է այս խաղում կանխատեսել հաղթողին: «Սելտան» լավ է խաղում տանը, պայքարում է եվրագավաթային ուղեգրերի համար, սակայն «Վիլյառեալն» արդեն 13 խաղ շարունակ չի պարտվում Պրիմերայում եւ մեծ մոտիվացիա ունի հայտնվելու լավագույն եռյակում: Այս խաղի համար կառաջարկեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Թեեւ «Վիլյառեալը» հիանալի է գործում պաշտպանությունում, բայց «Սելտան» լավ արդյունավետությամբ է աչքի ընկնում տնային խաղերում եւ «Ռեալից», «Բարսելոնայից» եւ «Սեւիլիայից» հետո սեփական հարկի տակ ամենաշատ գոլերն է խփել Պրիմերայում: Իսկ «Վիլյառեալը» գոլ կխփի, քանզի Բերիցոյի թիմը շարունակում է գրեթե ամեն խաղում գոլ բաց թողնել (վերջին 8 խաղերից յոթում):

«Սեւիլիա» — «Էյբար» 

Անդալուսցիները խաղում են տանը, որտեղ վերջին 14 խաղերում հաղթել են եւ մրցում են այնպիսի թիմի դեմ, որը վերջին 6 խաղերից հինգում պարտվել է: Հետեւաբար, նրանք այս խաղում համարվում են բացահայտ ֆավորիտ:

Շատ չեմ խոսի այս հանդիպման վերաբերյալ ու կառաջարկեմ խաղադրույք կատարել ««Սեւիլիայի» հաղթանակ ու ՏՔ 4,5 գոլ»-ի վրա: «Սեւիլիան» վերջին 14 տնային խաղերից միայն երեքում է գնդակ բաց թողել սեփական դարպասը: Թիմն ակնհայտորեն բարելավել է խաղը պաշտպանությունում եւ պատահական չէ, որ ահեղ «Բարսելոնան» ընդամենը երկու գոլ կարողացավ խփել Ունաի Էմերիի դարպասը: Չեմ բացառում, որ Բորխա Բաստոնն ու ընկերները կարողանան մեկ գնդակ խփել «Ռամոն Սանչես Պիսխուանում», սակայն չեմ կարծում, որ 4 գոլից ավել կխփվի: «Սեւիլիայի» վերջին 13 տնային խաղերում այս խաղադրույքն աշխատել է:

«Լեւանտե» — «Ռեալ Մադրիդ» 

Հետնապահը մրցում է 3-րդ հորիզոնականում ընթացող Մադրիդի «Ռեալի» հետ: Մադրիդցիները նախորդ ուիքենդին գործնականում զրկվեցին չեմպիոնությունից: Թիմն արդեն 12 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնայից»: «Սերուցքայինների» համար տիտղոս նվաճելու միակ հույսը մնում է Չեմպիոնների լիգան, սակայն պետք է պայքարել երկրորդ տեղի համար: «Ռեալի» համար անսովոր ու ոչ պատվաբեր է, որ թիմը ցածր դիրք է զբաղեցնում մադրիդյան մեկ այլ ակումբից՝ «Աթլետիկոյից»:

Սպասում եմ ուրախ ու դիտարժան ֆուտբոլ: «Լեւանտեն» լավ է հանդես գալիս տանը, այս տարի այնտեղ անցկացրած 4 խաղերից երեքում թիմը հաղթանակ է տարել: «Ռեալը» լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում (վերջին 5 հանդիպումներից չորսում թիմը պարտադիր գնդակ է բաց թողել), Զիդանի գլխավորությամբ դժվարությամբ է խաղում հյուրընկալվելիս: Հետեւաբար, «երկու թիմերն էլ գոլ կխփեն ու ՏՇ 2,5 գոլ». ի վերջո «Ռեալի» հարձակվողների բարձր կարգը իրենը կասի: Նրանք չեն կարող երկրորդ խաղն անընդմեջ լռել:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 27-րդ տուր
23:00/2 մրտ
«Սելտա» - «Վիլյառեալ»
Պրիմերա, 27-րդ տուր
23:00/2 մրտ
«Սեւիլիա» - «Էյբար»
Պրիմերա, 27-րդ տուր
00:00/3 մրտ
«Լեւանտե» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ