Իսպանական էքսպրեսս. «Ռեալը» կհաղթի «Վիլյառեալին», «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» կփոխանակվեն գոլերով

00:00, 22 սպտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է 3 հանդիպում: Պրիմերայի 5-րդ տուրում կմրցեն «Ռեալ» — «Վիլյառեալ» և «Սելտա» — «Սպորտինգ» զույգերը, իսկ «Նոու Կամպ» մարզադաշտում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ»:

«Ռեալ» — «Վիլյառեալ»

«Վիլյառեալը» վատ չի մեկնարկել Պրիմերան: Մեկնարկային 2 ոչ-ոքիներից հետո թիմը 2 անընդմեջ հաղթանակ տարավ: Օգոստոսին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Մարսելինո Գարսիա Տորալը, որից հետո «Վիլյառեալի» ղեկն իր ձեռքը վերցրեց Ֆրան Էսկրիբան:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Զիդանի թիմը վստահ քայլերով առաջ է գնում: Վաստակած 12 միավորով «սերուցքայինները» Պրիմերայի առաջատարն են: Բեյլ — Բենզեմա — Կրիշտիանու եռյակը պատրաստ է «դեղին սուզանավի» հետ տնային դիմակայությանը:

Մադրիդցիները «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում սովորաբար հանդիպման մեկնարկից առաջ են նետվում: Իհարկե, «Վիլյառեալին» թերագնահատել երբեք չի կարելի, բայց «արքայական» ակումբը մի գլուխ բարձր է «դեղին սուզանավից»: Առաջարկում ենք ««Ռեալի» հաղթանակ առաջին խաղակեսում և խաղում» խաղադրույքը:

Խաղակես / Խաղ — «Ռեալ Մադրիդ» / «Ռեալ Մադրիդ» — 1,68 գործակից

«Սելտա» — «Սպորտինգ»

«Սելտան» չափազանց վատ է սկսել նոր մրցաշրջանը: Գալիսյան ակումբը 4 տուրերից հետո 1 միավորով գտնվում է նախավերջին հորիզոնականում՝ իրենից «առաջ» թողնելով միայն «Վալենսիային»: Բերիցոյի թիմն այժմ գերմոտիվացված է: Պետք է կոտրել սառույցն ու սեփական երկրպագուների աջակցությամբ հաղթել «Սպորտինգին», որն ամենևին էլ ամենաբարդ մրցակիցներից չէ:

Ինչ վերաբերում է խիխոնցիներին, ապա նախորդ տուրում նրանք 5 անպատասխան գնդակ ընդունեցին «Աթլետիկոյից»: Հարձակումը վատ չի գործում, իսկ պաշտպանությունը խոցելի է:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: «Բալայդոս» մարզադաշտում «Սելտան» կարող է նվազագույնը 1 գոլ խփել հյուրերին, բայց անցանելի պաշտպանության պատճառով դժվար թե կարողանա սեփական դարպասն անառիկ պահել: Գործակիցը 1,85 է:

«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ»

Եվ վերջապես տուրի կենտրոնական հանդիպումը, որը կարելի է անվանել «Մադրիդի «Ռեալը» տեսնում և ուրախանում է»: Եվ իրոք, անկախ արդյունքից «սերուցքայինների» 2 գլխավոր մրցակիցներից մեկը կրկին միավորներ կկորցնի, կամ, գուցե երկու՞սն էլ: Անցնենք հանդիպմանը:

Երկու թիմերն էլ լավ տեմպ են հավաքել: Պրիմերայի վերջին տուրում «աթլետները» սեփական դաշտում 5 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սպորտինգի» դարպասը, իսկ կատալոնացիները հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեցին նորեկ «Լեգանեսին»:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը, որը շատ տրամաբանական է: Տեսեք, «Բարսելոնան» սեփական հարկի տակ հազվադեպ է առանց գոլի ավարտում հանդիպումը: Մեսսի — Սուարես — Նեյմար՝ ամեն ինչ ասված է: Համաձայնեք, որ բարդ է Էնրիկեի թիմի գոնե մեկ գոլին չհավատալը: Իսկ «Աթլետիկոն» այնպիսի թիմ է, որը ցանկացած պահին կարող է ցանկացած մրցակցի անակնալի բերել: Գումարած դրան, «Բարսայի» պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան: Ի դեպ, վերջին խաղերում թիմերը հաճախ են փոխանակվել գոլերով: Այնպես որ, 1,82 գործակցով սպասում ենք մրցող կողմերի գոլերին:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 5,66 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 5-րդ տուր
22:00/21 սպտ
«Սելտա» - «Սպորտինգ Խիխոն»
Պրիմերա, 5-րդ տուր
22:00/21 սպտ
«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»
Պրիմերա, 5-րդ տուր
00:00/22 սպտ
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ