Իսպանական էքսպրեսս. «Ռեալը» կհաղթի «Սելտային», «Բարսելոնան» ու «Էյբարը» կփոխանակվեն գոլերով

23:30, 06 մրտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «իսպանական էքսպրեսս» բաժնում կդիտարկենք Պրիմերայի 3 հանդիպում: «Ռեալը» հյուրընկալելու է «Սելտային», «Վալենսիան»՝ «Աթլետիկոյին», իսկ «Էյբարը»՝ «Բարսելոնային»:

«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»

«Աթլետիկոյին» սեփական դաշտում պարտվելուց հետո «Ռեալը» վերջնականապես դուրս մնաց չեմպիոնական պայքարից: Մադրիդցիների խնդիրն այժմ 3-րդ հորիզոնականում մնալն ու «Աթլետիկոյին» մոտենալն է, եթե իհարկե Սիմեոնեի թիմը սայթաքի: Ինչ վերաբերում է «Սելտային», ապա թիմն ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում և մյուս մրցաշրջանում Եվրոպա լիգայում հանդես գալու շատ լավ շանսեր ունի:

Մադրիդցիները փորձելու են հաղթել ու սեփական երկրպագուների առաջ ինչ-որ չափով արդարանալ «Աթլետիկոյից» կրած տնային պարտության համար:

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Բենզեման, Մոդրիչն ու Կրոսը բաց կթողնեն առաջիկա հանդիպումը, իսկ «Սելտայի» կազմում չեն խաղա Ֆոնտասն ու Կաբրալը:

Ճիշտ է, մադրիդցիներն այս մրցաշրջանում մի փոքր անկայուն են խաղում, բայց ոչ միջակ թիմերի դեմ ու այն էլ սեփական դաշտում: Զիդանի գլխավորությամբ Պրիմերայում անցկացրած 5 տնային խաղերում «սերուցքայինները» 20 գոլ են խփել, ինչը տպավորիչ ցուցանիշ է: Ըստ վիճակագրության՝ «Ռեալը» վերջերս միայն հաղթում է «Սելտային»: Նոլիտոյի վնասվածքից հետո Վիգոյի թիմը Լա լիգայի առաջատարից վերածվեց սովորական իսպանական միջակի: Այժմ վիգոցիները փորձում են վերականգնել մրցաշրջանի սկզբում ունեցած գերազանց մարզավիճակը:

Հաշվի առնելով Մադրիդի «Ռեալի» տնային խաղերում գրանցած տպավորիչ ցուցանիշները՝ բացառությամբ «Աթլետիկոյի» դեմ խաղի, սեփական երկրպագուների առաջ արդարանալու պարտավորությունը, ինչպես նաև հյուրերի անկայունությունը, առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ «Ռեալը» կհաղթի ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ հանդիպման արդյունքում: «Սանտիագո Բեռնաբեուում» միջակ թիմերի դեմ մադրիդցիները սովորաբար առաջին խաղակեսում են լուծում հաղթողի վերաբերյալ հարցերը: Գործակիցը 1,87 է:

«Էյբար» — «Բարսելոնա»

Կատալոնացիները շարունակում են հիացնել իրենց խաղով և նոր ռեկորդներ գրանցել: Այս ամենի հետ մեկտեղ «Բարսելոնան» պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Գաղտնիք չէ, որ այս գրանդ ակումբի ամենաթույլ տեղը ետին գիծն է, պարզապես «Բարսան» այնքան ուժեղ հարձակում ունի, որ կարողանում է չեզոքացնել այդ բացը: «Ռայոյի» դեմ խաղում Նեյմարը ստացավ 5-րդ դեղին քարտը և որակազրկման պատճառով չի մեկնի Բասկոնիա, ինչը լուրջ կորուստ է հյուրերի համար:

Ինչ վերաբերում է «Էյբարին», ապա այս համեստ թիմն ընթանում է 8-րդ հորիզոնականում և եվրագավաթային գոտում հայտնվելու փոքրիկ շանսեր ունի: Կորուստները տանտերերի կազմում անհամեմատ ավելի շատ են: Տարբեր պատճառներով թիմի 5 ֆուտբոլիստներ առաջիկա խաղում չեն կարող օգնել «Էյբարին»: Սեփական դաշտում բասկյան ակումբը գրեթե միշտ գոլ է խփում: Չհաշված վերջին 2 հանդիպումները, բասկերը 2016 թվականին անցկացրած բոլոր խաղերում պարտադիր գոլ են խփել, ընդ որում եղել են դեպքեր, որտեղ Մենդիլիբարի սաները 4 կամ 5 գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը: Մի խոսքով, «Էյբարը» բավական ուրախ ֆուտբոլ է խաղում:

Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» տարբերակը: «Բարսելոնան» խնդիրներ ունի պաշտպանությունում, իսկ «Էյբարը» սեփական դաշտում բավական վստահ է գործում: «Բարսելոնայի» գոլի մասին ավելորդ է խոսել: Ի դեպ, այս խաղադրույքը աշխատել է թիմերի միջև առաջին շրջանի խաղում, որտեղ Էնրիկեի սաները 3:1 հաշվով հաղթանակ տարան: «Էյբարն» անգամ «Վիսենտե Կալդերոնում» «Աթլետիկոյին» է գոլ խփել, ինչու՞ չի կարող գրավել նաև «Բարսայի» դարպասը: Գործակիցը 1,89 է:

«Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ»

Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Մեսթալյա» մարզադաշտում: Չեմպիոնական մրցավազքին մասնակցող «Աթլետիկոն» կհյուրընկալվի չափազանց անկայուն խաղ ցուցադրող «Վալենսիային»: «Չղջիկները» ջախջախում են «Ռապիդին», բայց սեփական դաշտում 0:3 հաշվով պարտություն են կրում «Աթլետիկից»: Պրիմերայում «Վալենսիան» գործնականում լուծելու խնդիրներ չունի: Թիմն ընթանում է 9-րդ հորիզոնականում և 7 միավորով զիջում է եվրագավաթային գոտում ընթացող «Աթլետիկին», իսկ Լա լիգան լքելու վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», ապա Սիմեոնեի թիմը լավ մարզավիճակում է: Գրիզմանը շարունակում է գոլեր խփել: «Աթլետիկոն» գրեթե իդեալական է պաշտպանվում: Այն, որ Սիմեոնեի թիմը խաղային բոլոր առումներով այս պահին ավելի ուժեղ կոլեկտիվ է՝ փաստ է:

Երկու թիմերն էլ խաղից առաջ կորուստներ ունեն: Բակալին ու Գայան չեն կարող օգնել տանտերերին, իսկ հյուրերի կազմում առաջիկա խաղին չեն մասնակցի Սավիչը, Աուգուստո Ֆերնանդեսն ու Տիագոն:

Հաշվի առնելով մադրիդցիների կայուն խաղը, ամուր պաշտպանությունը, լավ մարզավիճակը, ինչպես նաև «Վալենսիայի» վատ ելույթները, առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ հյուրերը կհաղթեն: Գործակիցը 2,03 է:

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 28-րդ տուր
14:00/5 մրտ
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»
Լա լիգա, 28-րդ տուր
19:00/6 մրտ
«Էյբար» - «Բարսելոնա»
Լա լիգա, 28-րդ տուր
23:30/6 մրտ
«Վալենսիա» - «Աթլետիկո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ